Իրանցի գործընկերների հետ քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ համաժողովին։ Ինչպես հայտնում են ԱՍՀ-ից, հայկական պատվիրակության կազմում եղել են շուրջ 15 բիզնես-ներկայացուցիչներ, որոնք միջոցառման շրջանակում իրանցի գործընկերների հետ դիտարկել են հետագա համագործակցության զարգացման ուղղություններն…
