Անցնող օրերի կարեւոր իրադարձությունները
		23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Արցախ, Լրահոս, Հայ-Վրացական հարաբերություններ, Հասարակություն, Հոգեւոր

Անցնող օրերի կարեւոր իրադարձությունները 23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Արցախ, Լրահոս, Հայ-Վրացական հարաբերություններ, Հասարակություն, Հոգեւոր

ՀՀ վարչապետի ելույթը ԵԽԽՎ-ում Վրաստանի հայությունն աջակցում է արցախահայերին Վերաօծվեց Գոմանի եկեղեցին եւ գյուղի մուտքի մոտ Խաչ տեղակայվեց։ Վրաստանի խորհրդարանում տապալվեց նախագահի իմպիչմենտի հարցը։

Read More
Ավստրիայի արտգործնախարարը մտահոգված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտություններով

Ավստրիայի արտգործնախարարը մտահոգված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտություններով

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունները «կրակի օղակի» մեջ են առնում Եվրամիությունը: «ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունն Իսրայելում, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում… Եվրոպան պետք է սառնասրտություն պահպանի և միասնական լինի գործընկերների հետ»,- նշել է Շալենբերգը։

Read More
Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ մինչև տարեվերջ Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ մինչև տարեվերջ Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ հանրապետությունը տարեվերջին կստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Քաղաքական գործիչը հավելել է, որ իշխանությունները կատարել են Եվրամիության բոլոր հանձնարարականները, և պատճառ չկա, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ չստանա։ 2022 թվականի հունիսին ԵՄ առաջնորդները թեկնածուի կարգավիճակ շնորհեցին Մոլդովային և Ուկրաինային։ Նրանք ճանաչեցին…

Read More
Ֆրանսիան պատրաստ է պաշտպանական զենք տրամադրելու Հայաստանին. Սեբաստիեն Լըկորնյու

Ֆրանսիան պատրաստ է պաշտպանական զենք տրամադրելու Հայաստանին. Սեբաստիեն Լըկորնյու

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր ընդունել է Սուրեն Պապիկյանին, Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունն էլ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում նշված է. «Այսօր Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպում է իր հայ գործընկերոջ՝ Պապիկյանի հետ զենքի ձեռքբերումը պաշտոնապես ձևակերպելու նպատակով:…

Read More
Հարցազրույց երիտասարդ գրող Մերի Բաղի հետ
		23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հայաստան, Հիմնական բաժիններ, Մշակույթ

Հարցազրույց երիտասարդ գրող Մերի Բաղի հետ 23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հայաստան, Հիմնական բաժիններ, Մշակույթ

Մերի Բաղի «Վերակենդանացում» վիպակի շնորհանդեսից հետո հեղինակի հետ զրուցել ենք ստեղծագործության կարեւո ասելիքի եւ գաղափարի շուրջ։  

Read More
Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Այդ մասին հայտնում է Իրանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:  Վրաստանը հրաժարվել է հարթակի հանդիպումներին մասնակցելուց: Ինչպես արդեն նշել էինք, հանդիպումն անցնում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման օրակարգով։

Read More
«Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»՝ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգը. Աբդոլլահիան

«Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»՝ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգը. Աբդոլլահիան

Այսօր Թեհրանում կմեկնարկի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով՝  ԱԳ նախարարների հանդիպումը՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների քննարկման նպատակով։ Այդ առիթով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում կանցկացվի Թեհրանում: Նիստի խորագիրն է՝ «Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»: Այն կարող է հիմնաքար լինել հարևանների և ներտարածաշրջանային դերակատարների միջոցով…

Read More
Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագետները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագետները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ մեկնարկել է Միության արտգործնախարարների հանդիպումը: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ «խորհրդի օրակարգում են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները, Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունները»։ Նիստին ընդառաջ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ, հաշվի առնելով Հարավային Կովկասում զարգացումները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն ավելի են կարևորվում: «Հարկավոր է խաղաղ կարգավորման հասնել, որ…

Read More
Կարևոր է, որ ԵՄ-ն շարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին. Ռումինիայի ԱԳ նախարար

Կարևոր է, որ ԵՄ-ն շարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին. Ռումինիայի ԱԳ նախարար

ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն իր աջակցությունն է հայտնել Ռումինիայի արտգործնախարարը: Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուն հայտարարել է, որ Բուխարեստն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելի միջնորդական ջանքերին: «Կարևոր է, որ ԵՄ-ն շարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին»,- հավելել է ռումինացի դիվանագետը:

Read More
Բարձրացրեք դրոշը հանուն Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
		23.10.2023 . Տարածաշրջան

Բարձրացրեք դրոշը հանուն Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ 23.10.2023 . Տարածաշրջան

Հայաստան է ժամանել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: X-ի իր միկրոբլոգում նա ողջունել է Երևանին. «Բարի լույս, Երևան: Ես Հայաստանում եմ: Բարձրացրեք դրոշը հանուն երիտասարդ ժողովրդավարության, հանուն խաղաղության և  տարածքային ամբողջականության։ Այսօր կսկսենք  քննարկումները պետության ղեկավարների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Սարգիս Խանդանյանի հետ»,- գրել է գերմանացի օրենսդիրն…

Read More
Վաշինգտոնն Իսրայելին կոչ է արել հետաձգել գործողությունը Գազայում․ New York Times

Վաշինգտոնն Իսրայելին կոչ է արել հետաձգել գործողությունը Գազայում․ New York Times

ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հետաձգել Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը՝ մասամբ Մերձավոր Արևելքում իր ուժերի վրա հնարավոր հարձակումներին ավելի լավ նախապատրաստվելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնը ցանկանում է նաև «ժամանակ շահել» պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ բանակցությունների համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղար…

Read More
Թեհրանում անցկացվում է  «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը․ Քազեմ Ջալալի

Թեհրանում անցկացվում է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը․ Քազեմ Ջալալի

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Թեհրանում Իրանի հարևանության քաղաքականության շրջանակներում անցկացվում է Կովկասի վերաբերյալ 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը՝ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման օրակարգով։ Առկա հարցերը կարող են լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ՝ առանց արտաքին դերակատարների միջամտության»,- գրել է իրանցի դիվանագետը։

Read More
Իսրայելը դժգոհ է Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից․ ԱԳՆ խոսնակ

Իսրայելը դժգոհ է Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից․ ԱԳՆ խոսնակ

Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հասան Կաաբիան ասել է, որ Իսրայելը դժգոհ է Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից, քանի որ այնտեղ չեն եղել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտող խոսքեր, գրում է РИА Новости-ն։ Շաբաթ Եգիպտոսի մայրաքաղաքում կայացած Կահիրեի խաղաղության գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 30 պետություն, մի շարք միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ։ Պաղեստինի հարցով գագաթնաժողովի մասնակիցները վերջնական…

Read More
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայկական կողմի հրավերով Երևանում է

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայկական կողմի հրավերով Երևանում է

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով մեկօրյա այցով Երևան է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։ Այցի ընթացքում քննարկվելու են իրանական ավիաընկերությունների համար լիցենզիաներ տրամադրելու, ճանապարհային վճարների վերացման, Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում համագործակցության խթանման հարցեր։ Մեհրդադ Բազրփաշը կմասնակցի Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մաս…

Read More
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները

Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 23-ին և 24-ին տեղի կունենա ԵՄ օտարերկրյա հարցերով խորհրդի նիստ: ERR-ից հայտնում են, որ հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայի դեմ ագրեսիան, Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները և իրավիճակն Իսրայելում: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, հոկտեմբերի վերջին տեղի ունենալիք ԵԽ նիստի նախապատրաստումն է:

Read More
Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափով հարթակի նիստին. Վրաստանի ԱԳՆ
		22.10.2023 . Տարածաշրջան

Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափով հարթակի նիստին. Վրաստանի ԱԳՆ 22.10.2023 . Տարածաշրջան

Վրացական կողմը չի մասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») շրջանակում հանդիպումներին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: «Վրաստանը չի մասնակցում վերոնշյալ հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ից: Նշվում է, որ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա) հանդիպում անցկացնելու նախաձեռնության հեղինակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: …

Read More
ԱՄՆ նախագահը և Հռոմի պապը քննարկել են համաշխարհային կոնֆլիկտները

ԱՄՆ նախագահը և Հռոմի պապը քննարկել են համաշխարհային կոնֆլիկտները

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:   «Շուրջ 20 րոպե տևած խոսակցության թեման եղել են աշխարհում կոնֆլիկտային իրավիճակները և դրանց կարգավորման ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Read More
Հակամարտության սրման պատճառով 1,5 միլիոն պաղեստինցի լքել են Գազայի հատվածը

Հակամարտության սրման պատճառով 1,5 միլիոն պաղեստինցի լքել են Գազայի հատվածը

Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհվել է 266 մարդ, այդ թվում՝ 117 երեխա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»՝ հղում կատարելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Հոկտեմբերի 7-ին վերսկսված հակամարտության սկզբից ի վեր Գազայում զոհերի թիվը հասել է 4385-ի: Անկլավի իշխանությունները հայտնել են նաև, որ հակամարտության սրման պատճառով իրենց տները լքել են 1,5 միլիոն պաղեստինցի։

Read More
Արարատ Միրզոյանը կմասնակցի Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը

Արարատ Միրզոյանը կմասնակցի Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:Այդ մասին հայտնում են հանրապետության արտաքին գերատեսչությունից։   Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:  

Read More
Իրանում կկայանա ԱԳՆ նախարարների հանդիպում  «3+3» ձևաչափով

Իրանում կկայանա ԱԳՆ նախարարների հանդիպում «3+3» ձևաչափով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կմասնակցի Իրանում կայանալիք «3+3» ձևաչափով նախարարների հանդիպմանը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա), այդ մասին Ինտերֆաքսի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին նախատեսվող հանդիպման մասին: Ըստ իրանական ԶԼՄ-ների, հանդիպմանը կքննարկվեն քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, անվտանգության ոլորտներում տարածաշրջանային համագործակցության…

Read More
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների թիվը

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների թիվը

Մարդկանց թիվը, որոնք ՀԱՄԱՍ-ի պատանդներն են Գազայի հատվածում, ավելացել է՝ հասնելով 212 մարդու, հայտնել է  Իսրայելի պաշտպանության նախարարության (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղար Դանիել Հագարին: «Շաբաթ օրվա դրությամբ ՀԱՄԱՍ-ի պատանդների ճշգրտված թիվը 210 էր: Ներկայումս մենք իրազեկել ենք 212 պատանդների և ՑԱԽԱԼ-ի զոհված 307 մարտիկների ընտանիքներին»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը ճեպազրույցում:   Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ-ն…

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին

Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին

Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին, հայտնում է սիրիական պետական գործակալությունը՝ SANA-ն։ Ինչպես հաղորդում է գործակալությունը, հրթիռային հարվածները հասցվել են տեղի ժամանակով 05:25-ին։  Նշվում է, որ Իսրայելը միաժամանակ է իրականացրել օդային հարձակումները Միջերկրական ծովի (Լաթաքիայի մոտակայքից) և սիրիական Գոլանի բարձունքների կողմից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին: Դրանց հետևանքով օդանավակայանների թռիչքուղիները վնասվել…

Read More
Սյունիքի մարզի յոթ համայնքները քույր քաղաքներ կունենան Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում

Սյունիքի մարզի յոթ համայնքները քույր քաղաքներ կունենան Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում

Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսն ու փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ հանդիպել են մարզի համայնքների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:   Ողջույնի խոսքում Թիերի Կովաքսն ասել է, որ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն ցանկանում է, որ Ֆրանսիայի ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում և…

Read More
Բուենոս Այրեսից Հայաստան կժամանի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը

Բուենոս Այրեսից Հայաստան կժամանի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը

Հոկտեմբերի 21-ին Բուենոս Այրեսից Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը հումանիտար օգնություն է տեղափոխում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար: Այս մասին տեղեկանում ենք Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից:     Թռիչքը կազմակերպել էին Արգենտինայի արտաքին հարբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝…

Read More
Թել Ավիվում կրկին օդային տագնապ է հնչել

Թել Ավիվում կրկին օդային տագնապ է հնչել

Մի շարք երկրներում շարունակվում են հակաիսրայելական ցույցերը: Բողոքի ակցիաներ են եղել Իրանում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Պակիստանում, Թաիլանդում, աֆրիկյան երկրներում:Վաշինգտոնում տասնյակ ցուցարարներ փողոցներ են փակել, հավաքվել Սպիտակ տան դիմաց՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի ռազմական գործողությունները: Ակցիաներ են կազմակերպվել նաև Նյու Յորքում, Լոնդոնում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 100 հազար մարդ: Լրատվամիջոցները գրում…

Read More
Ֆրանսիան ու Հայաստանը հոկտեմբերի 22-ին կստորագրեն սպառազինության ձեռքբերման մասին պայմանագիր. Սեբաստիան Լըքորնյու

Ֆրանսիան ու Հայաստանը հոկտեմբերի 22-ին կստորագրեն սպառազինության ձեռքբերման մասին պայմանագիր. Սեբաստիան Լըքորնյու

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները:  Այս մասին նա հայտարարել է Le Parisien-ին տված հարցազրույցում:   Նախարարը նշել է, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր բնակչությանը և ապահովի սահմանների անվտանգությունը:   «Կիրակի օրը մենք պաշտոնապես կձևակերպենք ՀՀ կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի…

Read More
Եգիպտոսում անցկացված խաղաղության գագաթնաժողովի մասնակիցները դատապարտել են Գազայի հատվածում հարձակումը քաղաքացիական անձանց վրա
		21.10.2023 . Միջազգային

Եգիպտոսում անցկացված խաղաղության գագաթնաժողովի մասնակիցները դատապարտել են Գազայի հատվածում հարձակումը քաղաքացիական անձանց վրա 21.10.2023 . Միջազգային

Եգիպտոսում անցկացված խաղաղության գագաթնաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որով դատապարտել են Գազայի հատվածում հակամարտության երկու կողմերի խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնության դրսևորումները՝ փոխանցում է ТАСС-ը: «Մենք դատապարտում և մերժում ենք ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց վրա, խաղաղ քաղաքացիների դեմ բռնությունը, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և հակամարտության կողմերից որևէ մեկի իրավունքների խախտումները»,- ասված է փաստաթղթում: Կահիրեի գագաթնաժողովի…

Read More
Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 4300 պաղեստինցի

Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 4300 պաղեստինցի

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 4300-ը, որոնցից 1756-ը երեխաներ են: Վիրավորվել է ավելի քան 13500 մարդ: Այդ տվյալները հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Նշվում է նոև, որ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցիների հետ բախումների հետևանքով զոհվել է 84 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 1400-ը:

Read More
Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: «Բացի ռուս-ուկրաինական պատերազմից՝ հանդիպմանը քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ու տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը»,- ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ ճգնաժամային իրավիճակները հնարավոր է կարգավորել խաղաղ միջոցներով, և Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Read More
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ վերադառնալ ցանկացող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. ԱՄՆ և ԵՄ ղեկավարների հայտարարությունը

Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ վերադառնալ ցանկացող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. ԱՄՆ և ԵՄ ղեկավարների հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։ Հանդիպման ամփոիչ հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները քննարկել են նաև Հարավային Կովկասում զարգացումները: «ԱՄՆ-ը և ԵՄ-ն հանձառու են՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը, որը հիմնված է…

Read More