Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու` հետաքննության համար. որոշեցի Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան
ԼՂ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ադրբեջանական կողմի պահանջով մեկնում է Շուշի` համապատասխան հետաքննության: «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու…
