Իսրայելցի մի խումբ ականավոր գործիչներ նախագահ Հերցոգին խնդրել են կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը
Իսրայելցի մի խումբ նշանավոր ակադեմիկոսներ, լրագրողներ, մտավորականներ, րաբբիներ, արտիստներ, գործարարներ և ակտիվիստներ նամակ են գրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ խնդրելով նրան կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամը: Այդ մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը: Նրանք Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու համար ակնհայտ և իրական վտանգ ներկայացնող հումանիտար լուրջ ճգնաժամի կապակցությամբ խոր մտահոգություն են հայտնել: «Իսրայելի Պետությունը…
