Փեզեշքիանն ընդունել է Կոբախիձեին

Փեզեշքիանն ընդունել է Կոբախիձեին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: 
 
Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության և 14-րդ կառավարության առաջնահերթություններից է: 
 
Կոբախիձեն նշել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր և կառուցողական դեր ունի: Նա գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի հարաբերություններում բարեկամական մթնոլորտ է տիրում: 
 
Ղեկավարները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը: