Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել

Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրամիության դեսպանին բողոքի նոտա է փոխանցել

Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրամիության դեսպանին բողոքի նոտա է փոխանցել

Բաքվում Եվրոպական միության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: «Նրան բողոքի նոտա է փոխանցվել Եվրախորհրդարանի կողմից հոկտեմբերի 24-ին բանաձևի ընդունման կապակցությամբ, ինչպես նաև խստորեն դատապարտվել են այդ կառույցում տեղի ունեցած քննարկումների շրջանակներում Եվրոպական հանձնակատարի կողմից արված անհիմն և կողմնակալ հայտարարությունները»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: Գերատեսչությունը ԵՄ ինստիտուտներին մեղադրել է իբր «Ադրբեջանի դեմ…

Read More
Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ուժերին աջակցելու համար

Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ուժերին աջակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում գործող ուժերին աջակցելու համար, որոնք կապված են Անկարայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: «Ամերիկան որոշ ժամանակ կօգնի այդ ահաբեկչական կազմակերպությանը, բայց հետո ստիպված կլինի դրան մենակ թողնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Նա նաև նշել է, թե ԱՄՆ-ը տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններն օգտագործում է՝ ի շահ Իսրայելի: «Մենք մշտապես…

Read More
Շոլցը հանդես է եկել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման օգտին

Շոլցը հանդես է եկել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման օգտին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եռօրյա այցով մեկնել է Հնդկաստան: Սա Շոլցի արդեն երրորդ այցն է Հնդկաստան 2021 թվականին կանցլեր դառնալուց հետո։ Գերմանիայի կանցլերը հանդես է եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների շուտափույթ ավարտի օգտին: «Եթե մենք միասին աշխատենք այդ ուղղությամբ, դա կարող է տեղի ունենալ ամիսներ անց, ոչ թե տարիներ»,-…

Read More
Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։…

Read More
«Մոսադի» ղեկավարը կմեկնի Դոհա՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների հարցը

«Մոսադի» ղեկավարը կմեկնի Դոհա՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների հարցը

Մի քանի օրից իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» ղեկավար Դավիդ Բարնեան կմեկնի Դոհա՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի և Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման Ալ Թանիի հետ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ քննարկումների նպատակով: Իսրայելի վարչապետի գրասենյակի աշխատակից Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ հանդիպմանը կողմերը կքննարկեն բանակցությունների վերսկսման հնարավոր…

Read More
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը: Համաձայնագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած` «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել …

Read More
Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. HRW

Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. HRW

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացմանը: «Ադրբեջանը, որն այս տարի հյուրընկալում է կլիմայի գլոբալ համաժողովը՝ COP29-ը, նախատեսում է հաջորդ տասնամյակում ավելացնել գազի արդյունահանումը: Այս ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները»,- ասված է կազմակերպության X-ի միկրոբլոգում: Azerbaijan, this year’s host…

Read More
Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել են լրագրողներ

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել են լրագրողներ

Իսրայելական հարձակումների հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանում զոհվել է առնվազն 19 մարդ: Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 55 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 130-ը՝ վիրավորվել։ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում հաղորդում է, որ շարունակել է գործողությունները Գազայի հատվածում՝ Ջաբալիայում ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների և ահաբեկչական ենթակառուցվածքներ։ Լիբանանի հարավում գտնվող Հասբայա…

Read More
Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Միլի մեջլիս

Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Միլի մեջլիս

Ադրբեջանի խորհրդարանը քննարկել է և մերժել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ: «Ադրբեջանի Միլի մեջլիսը կտրականապես մերժում է Եվրախորհրդարանի կողմնակալ և միակողմանի բանաձևը, որը խեղաթյուրում է իրականությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Խորհրդարանականները հայտարարել են, որ «Ադրբեջանին ուղղված մի շարք փաստաթղթեր պարունակում են փաստեր,…

Read More
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ղազախստանին Հանրապետության օրվա կապակցությամբ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ղազախստանին Հանրապետության օրվա կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ղազախստանի ժողովրդին և կառավարությանը Հանրապետության օրվա կապակցությամբ: «Հայաստանը ակնկալում է Երևանի և Աստանայի միջև հեռանկարային ռազմավարական համագործակցության հետագա զարգացում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա»,- ասված է ՀՀ ԱԳՆ ուղերձում:

Read More
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու կարևորությունը

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: «Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարին հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Պետքարտուղարն ու արտաքին գործերի նախարարը քննարկել են Լիբանանում «կապույտ գծի» երկայնքով հակամարտության դիվանագիտական կարգավորմանը հասնելու ընթացիկ ջանքերը: Պետքարտուղարը կրկնել է, որ ժամանակն է վերջ դնելու Գազայի պատերազմին և տուն վերադարձնելու…

Read More
Ուկրաինա, առևտուր, վճարային համակարգեր. Պուտինն ամփոփել է BRICS-ի գագաթնաժողովը

Ուկրաինա, առևտուր, վճարային համակարգեր. Պուտինն ամփոփել է BRICS-ի գագաթնաժողովը

Կազանում ավարտվել է BRICS-ի եռօրյա գագաթնաժողովը, որին մասնակցել են 36 պետության ներկայացուցիչներ, Թաթարստանի մայրաքաղաք էր ժամանել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում քննարկվել են ֆինանսական համագործակցության, արևմտյան գերակշռող վճարային համակարգերի այլընտրանքների մշակման, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցեր։ Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին,…

Read More
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ղազախստանին Հանրապետության օրվա կապակցությամբ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ղազախստանին Հանրապետության օրվա կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ղազախստանի ժողովրդին և կառավարությանը Հանրապետության օրվա կապակցությամբ: «Հայաստանը ակնկալում է Երևանի և Աստանայի միջև հեռանկարային ռազմավարական համագործակցության հետագա զարգացում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա»,- ասված է ՀՀ ԱԳՆ ուղերձում:

Read More
Ֆրանսիան 108 միլիոն դոլարի օգնություն է խոստանում Լիբանանին. Al Jazeera

Ֆրանսիան 108 միլիոն դոլարի օգնություն է խոստանում Լիբանանին. Al Jazeera

«Լիբանանին, որտեղից իսրայելական հարձակումների պատճառով տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ, զանգվածային օգնություն է անհրաժեշտ»,- ասել է նախագահ Էմանուել Մակրոնն ու խոստացել է 100 միլիոն եվրո (108 միլիոն դոլար) տրամադրել Բեյրութին: Հինգշաբթի ելույթ ունենալով միջազգային համաժողովում՝ Մակրոնը դատապարտել է Իսրայելին Լիբանանում իր ռազմական հարձակումը շարունակելու համար և կրկնել է հրադադարի իր կոչը՝ գրում է…

Read More
Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում. Փաշինյանը՝ Տոկաևին

Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում. Փաշինյանը՝ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այսօրվա տոնին առանձնահատուկ նշանակություն են տալիս հասարակական ներդաշնակության և հանդուրժողականության պայմաններում սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ճանապարհին ունեցած Ձեր երկրի հաջողությունները։ Համաշխարհային…

Read More
Պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել. Ռուբինյան

Պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել. Ռուբինյան

Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Երկրների միջև հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջև հարաբերություններ են, այլ երկրների միջև»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Հիշեցնենք՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի ու…

Read More
Համագործակցության երկրները ստրկության համար Բրիտանիայից փոխհատուցում են պահանջում

Համագործակցության երկրները ստրկության համար Բրիտանիայից փոխհատուցում են պահանջում

BBC-ին հայտնի է դարձել, որ Համագործակցության մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ պատրաստվում են մարտահրավեր նետել Միացյալ Թագավորությանը: Նրանք ծրագրում են բարձրացնել 16-19-րդ դարերի անդրատլանտյան ստրկավաճառության պատճառած վնասների հատուցման հարցը՝ չնայած Լոնդոնին դուր չի գալիս այդ գաղափարը: Ուրբաթ Սամոայում մեկնարկելու է Համագործակցության 56 երկրի գագաթնաժողովը: Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ պաշտոնյաները բանակցում են համաձայնագրի շուրջ, որտեղ…

Read More
13-րդ լեգեոնի մենամարտում հաղթեցին ախալցխացի մեր հայրենակիցները

13-րդ լեգեոնի մենամարտում հաղթեցին ախալցխացի մեր հայրենակիցները

Ախալցխայի բերդում անցկացվել է խառը մենամարտերի և գրափլինգի մրցաշար 13-րդ լեգեոնի և «Գրոմ ունիվերսալ մենամարտ» կազմակերպության կողմից ։ Մրցաշարին մասնակցում էին 18 մարզիկ Վրաստանի տարբեր շրջաններից։ Նշենք, որ մեծ հաջողությամբ են ներկայացել Ախալցխայի մարզիկները, որոնցից համոզիչ հաղթանակներ են տարել Ռուդիկ Վիրաբյանը, Հարութ Թորոսյանը և Լևան Գոգոլաձեն։

Read More
13 պետություն ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

13 պետություն ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

Հինգշաբթի տասներեք պետություն ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ։ Դրանք են Ղազախստանը, Ալժիրը, Բելառուսը, Թուրքիան, Բոլիվիան, Կուբան, Ինդոնեզիան, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը։ BRICS-ի մասնակիցները համաձայնության են եկել գործընկեր պետությունների չափանիշների հարցում: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ BRICS միջպետական ​​միավորման ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել, իսկ անդամության…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է. Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է. Պուտին

«BRICS+» ձևաչափով գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղ պայմանագրի առաջընթացի լավ նշան է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ «Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, և սա իսկապես խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է, և այն, որ Ձեզ հաջողվեց մեր այսօրվա աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի…

Read More
Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր. Ռուբեն Ռուբինյան

Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր. Ռուբեն Ռուբինյան

Ես անշնորհակալ գործ եմ համարում կանխատեսումներ անելը կամ այլ գնահատականներ տալը: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խաղաղության պայմանագիրն օր առաջ կնքվի, որպեսզի ապաշրջափակումն օր առաջ տեղի ունենա, մնացած գործընթացները՝ նույնպես: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ռուբինյանը հիշեցրեց, որ վերջերս Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ…

Read More
ՆԱՏՕ-ն հաստատել է հյուսիսկորեացի զինվորականների տեղափոխումը Ռուսաստան

ՆԱՏՕ-ն հաստատել է հյուսիսկորեացի զինվորականների տեղափոխումը Ռուսաստան

«Դաշնակիցները հաստատել են Ռուսաստան հյուսիսկորեական զորքերի տեղափոխման մասին տվյալները: Եթե այդ զորքերը նախատեսված են Ուկրաինայում պատերազմի համար, ապա դա ցույց է տալիս իրավիճակի զգալի սրացում և ևս մեկ վկայություն՝ ռազմաճակատում Ռուսաստանի զգալի կորուստների մասին»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարա Դախլալլան՝ ի պատասխան DW-ի հարցմանը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն ակտիվ խորհրդակցում են այդ…

Read More
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։   ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։     Արտգործնախարարներին…

Read More
BRICS-ի երկրների ղեկավարները նոր մասնակիցների մասին որոշում են ընդունել

BRICS-ի երկրների ղեկավարները նոր մասնակիցների մասին որոշում են ընդունել

BRICS միջպետական միավորման ղեկավարներն առայժմ որոշել են նոր մասնակիցներ չընդունել, իսկ անդամակցության հայտ ներկայացրած երկրներին շնորհել գործընկերոջ կարգավիճակ: Այդ մասին հայտնել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ փոխանցում է IRNA-ն։ Հայտարարությունն արվել է ի պատասխան BRICS-ին անդամակցելու համար 30-ից 35 երկրի հայտերի: Ըստ Արաղչիի՝ BRICS-ի երկրների ղեկավարներն «արդեն մշակել են անհրաժեշտ չափանիշները», որոնց պետությունը պետք…

Read More
Առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս

Առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս: Դիվանագետի յուրաքանչյուր հերթական աստիճանի համար նոր հավելավճարի չափ սահմանելու նպատակով անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ բացառությունների շարքում նախատեսելով…

Read More
Օսթինը մտահոգություն է հայտնել Լիբանանի զինված ուժերին իսրայելական հարվածների կապակցությամբ

Օսթինը մտահոգություն է հայտնել Լիբանանի զինված ուժերին իսրայելական հարվածների կապակցությամբ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է լիբանանյան զինված ուժերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։ «Նախարարն իր խոր մտահոգությունն է հայտնել հարձակումների առնչությամբ և ընդգծել բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման կարևորությունը՝ ապահովելու Լիբանանի զինված ուժերի և UNIFIL-ի՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի, պաշտպանությունը»,- ասված է Պենտագոնի…

Read More
Վարչապետը ԲՐԻԿՍ+-ի շրջանակում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վարչապետը ԲՐԻԿՍ+-ի շրջանակում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում ներկայացրեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց Աութրիչ/ ԲՐԻԿՍ+  ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության և գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։  Նա նշեց, որ հանդիպման թեման է «ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը․ համատեղ կառուցենք ավելի լավ աշխարհ»,…

Read More
Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում քրդերի օբյեկտներին

Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում քրդերի օբյեկտներին

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ ՊՆ-ի տվյալներով՝ ավիահարվածները «հաջողությամբ ոչնչացրել են ահաբեկիչների 32 թիրախ»։ Գերատեսչությունից հավելել են, որ գործողությունները շարունակվում են։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածները հասցվել են Անկարայի նահանգում գտնվող Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերական կազմակերպության (TUSAS) օբյեկտներում իրականացված ահաբեկչությունից մի քանի…

Read More
Թուրքական օդատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա հարձակման համար իշխանությունները կասկածում են քուրդ անջատականներին. BBC

Թուրքական օդատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա հարձակման համար իշխանությունները կասկածում են քուրդ անջատականներին. BBC

Հինգ մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել Անկարայի մերձակայքում գտնվող՝ Թուրքիայի օդատիեզերական ընկերության (TUSAŞ) կենտրոնակայանի վրա հարձակման հետևանքով՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Նրա խոսքով՝ հարձակման հետ, ամենայն հավանականությամբ, կապված է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ գրում է BBC-ն: Երլիքայան ավելի վաղ հայտնել էր, որ հարձակվողներից երկուսը՝ տղամարդ և կին, սպանվել են: Թուրքական…

Read More