Գիվի Միքանաձեն ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի հանրային դպրոցների վերաշինարարական  աշխատանքներին

Գիվի Միքանաձեն ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի հանրային դպրոցների վերաշինարարական աշխատանքներին

Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալայի և Տոլոշի գյուղերի հանրային դպրոցների վերականգնման աշխատանքներին։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Տարածված տեղեկատվության համաձայն՝ Դամալայի գյուղի հանրային դպրոցն ունի 840 աշակերտ, իսկ Տոլոշի գյուղի հանրային դպրոցը՝ 260 աշակերտ։ «Դպրոցներում ուսումնական տարածքներին զուգահեռ կկազմակերպվեն գիտական ​​և…

Read More
Ախալցխայում ապօրինի սահման հատելու համար երկու մարդ է բերման ենթարկվել

Ախալցխայում ապօրինի սահման հատելու համար երկու մարդ է բերման ենթարկվել

Ըստ սահմանապահ ոստիկանության՝ Ախալցխայի բաժնի «Ճարալիի» սահմանային հատվածի պահպանության տեղամասերում իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկվել օտարերկրյա երկու քաղաքացիներ։ Նրանք ձերբակալվել են Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի հատելու համար։ Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը վերաբերում է Վրաստանի պետական ​​սահմանի ապօրինի խմբակային հատմանը։

Read More
Բաքվի նավթավերամշակման գործարանում այսօր հրդեհ է բռնկվել

Բաքվի նավթավերամշակման գործարանում այսօր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Այն արդեն մարվել է, տուժածներ չկան: SOCAR-ից հայտնել են, որ հրդեհը տեղի է ունեցել կոքսավորման կայանում: Գործարանը կրում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը: Այն երկրում նավթ մշակող երկու խոշոր ձեռնարկություններից մեկն է։

Read More
«Հըզբոլլահը» ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

«Հըզբոլլահը» ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումն ստանձնել է Թել Ավիվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտարարել է շարժման մամուլի ծառայության ղեկավար Մոհամմադ Աֆիֆը: «Մենք ստանձնում ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա հարձակման ողջ պատասխանատվությունը»,- ասել է Աֆիֆը: Ավելի վաղ Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նեթանյահուի մասնավոր նստավայրը հարձակման է ենթարկվել,…

Read More
Մոլդովան հաջողությամբ անցկացրեց ընտրությունն ու հանրաքվեն՝ չնայած հիբրիդային պատերազմին. Բորել

Մոլդովան հաջողությամբ անցկացրեց ընտրությունն ու հանրաքվեն՝ չնայած հիբրիդային պատերազմին. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Մոլդովայում կայացած նախագահի ընտրությանը և Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեին: «Մոլդովայի իշխանությունները հաջողությամբ անցկացրին ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն՝ չնայած նրան, որ բախվեցին հիբրիդային պատերազմի Ռուսաստանի և նրա կամակատարների կողմից: Մենք մտադիր ենք շարունակել աջակցել Մոլդովայի դիմակայունությանը, անվտանգությանը և ժողովրդավարությանը ԵՄ անդամակցության ճանապարհին»,- X-ի…

Read More
ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման պատրաստակամությունը

ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման պատրաստակամությունը

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, որի շրջանակներում անդրադարձ…

Read More
Վրաստանում իրական ժողովրդավարություն է. Իվանիշվիլի

Վրաստանում իրական ժողովրդավարություն է. Իվանիշվիլի

Վրաստանում իրական ժողովրդավարություն է՝ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունները Թբիլիսիի համար մշտապես եղել են առաջնահերթ, և ընտրությունից հետո նախատեսում է հանդիպել Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ։ Միևնույն ժամանակ Իվանիշվիլին վստահեցրել է, որ ԱՄՆ-ի և միջազգային այլ գործընկերների հետ…

Read More
Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել՝ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով. Գրիգորյան

Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել՝ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով. Գրիգորյան

Քաղաքացիներին մեր այսօրվա ասածը հետևյալը պետք է լինի. լավ է, որ ձևավորվում է մեխանիզմ, որովհետև սա երաշխիք է, և մեր քաղաքացիները առնվազն մեկ բանում կարող են վստահ լինել, որ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով՝ իրենց համար հասանելի տեղեկատվության և հրապարակումների միջոցով, այլ ոչ թե անսպասելի ռազմական կամ ուժային ճանապարհով: Այս մասին խորհրդարանում Հայաստանի…

Read More
Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ է հասցնում Ռուսաստանի ալկոհոլային գործարաններին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ է հասցնում Ռուսաստանի ալկոհոլային գործարաններին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ է հասցնում Ռուսաստանի ալկոհոլային գործարաններին, քանի որ դրանք օգտագործվում են ոչ միայն ալկոհոլի արտադրության, այլ նաև ռազմական կարիքների և պայթուցիկ նյութերի համար վառելիք պատրաստելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն: Նրա խոսքով՝ վերջերս Ուկրաինական դրոնները հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող չորս ձեռնարկությունների՝ «Բիոխիմ» ձեռնարկությանը,…

Read More
Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը

Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը

Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:  Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ: Գագաթնաժողովի օրակարգում են ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումն ու BRICS-ին նոր պետությունների անդամակցության հարցը: Գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գագաթնաժողովին մասնակցելու մասին:

Read More
Վեճերի լուծման մեխանիզմ չկա, որովհետև մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով. Մհեր Գրիգորյան

Վեճերի լուծման մեխանիզմ չկա, որովհետև մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով. Մհեր Գրիգորյան

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հակիրճ ներկայացնելով կանոնակարգի բովանդակությունը՝ հիմնական զեկուցող, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց՝ այն ստորագրվել է 2024 թ. օգոստոսի 30-ին՝ երկու երկրների…

Read More
Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել Ռուսաստանի աննախադեպ միջամտության պայմաններում. Ստանո

Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել Ռուսաստանի աննախադեպ միջամտության պայմաններում. Ստանո

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն անդրադարձել է այն պայմաններին, որոնցում անցել է Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ընտրարշավը: «Մենք գիտենք, որ այդ քվեարկությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և նրա վստահությունը վայելող անձանց աննախադեպ միջամտության և ահաբեկման պայմաններում, որոնք փորձել են ապակայունացնել Մոլդովայում ժողովրդավարական գործընթացը»,- հայտարարել է Ստանոն՝ առանձնացնելով, մասնավորապես, ձայներ գնելու փորձերը և քարոզչությունը:…

Read More
Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները

Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները

Ադրբեջանում արդեն երկրորդ օրը շարունակվող առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել են բազմաթիվ տեսանյութեր Բաքվի տարբեր հատվածներից։ Որոշ փողոցներ և թունելներ փակվել են, մեքենաներն ամբողջովին ջրի տակ են հայտնվել։ Հեղեղվել է նաև Բաքվի Նարիմանովի շրջանի Հեյդար Ալիևի պողոտայի կամրջի տակ գտնվող թունելը:

Read More
Ադրբեջանական ծագմամբ Իսրայելի յոթ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածով

Ադրբեջանական ծագմամբ Իսրայելի յոթ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածով

Ադրբեջանական ծագմամբ Իսրայելի յոթ քաղաքացի կասկածվում է Իրանի օգտին լրտեսության համար: Լրատվամիջոցների տվյալով՝ նրանք երկու տարվա ընթացքում մոտ 600 առաջադրանք են կատարել՝ տեղեկություններ փոխանցելով Իսրայելի ռազմավարական կարևոր օբյեկտների մասին, որոնք վերջերս իրանական հրթիռային հարվածի թիրախ են դարձել: Կասկածյալները ձերբակալվել են սեպտեմբերի 19-ին. նրանց դեմ շուտով մեղադրական հայց կներկայացվի լրտեսության և թշնամու հետ համագործակցության մեղադրանքներով: Մեղադրյալների…

Read More
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հիշեցնենք՝ Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:  Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ: Գագաթնաժողովի օրակարգում են ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումն ու BRICS-ին նոր պետությունների անդամակցության հարցը: Գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահը մի շարք երկկողմ…

Read More
Սպիտակ տունը մտահոգ է Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարվածի մասին տվյալների արտահոսքով

Սպիտակ տունը մտահոգ է Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարվածի մասին տվյալների արտահոսքով

Սպիտակ տունը խորապես մտահոգված է Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարվածի նախապատրաստման մասին հետախուզական տվյալներ պարունակող գաղտնի փաստաթղթերի արտահոսքով։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին նշել է, որ նախագահ Ջո Բայդենն ակտիվորեն կհետևի հետաքննության ընթացքին, ինչպես նաև միջոցներ կդիտարկի միջադեպի հետևանքների մեղմման և արտահոսքի կրկնության կանխարգելման ուղղությամբ։

Read More
Եվրախորհրդարանը կքննարկի մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում

Եվրախորհրդարանը կքննարկի մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, Եվրախորհրդարանը քննարկելու է Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները:    «Երեքշաբթի ԵԽ պատգամավորները քննարկումներ կանցկացնեն ԵՄ հանձնաժողովի հետ, իսկ հինգշաբթի կկայանա բանաձևի քվեարկություն: Քննարկումները կկենտրոնանան նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ուղղությամբ:»,- նշված է ԵԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 

Read More
Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

ԱՄՆ նախագահը իր հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ նամակ է հղել Ադրբեջանի նախագահին: Նշվում է, որ Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ, ընդգծել, որ դա կծառայի երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը։   Սպիտակ տան ղեկավարը հավատացրել է, որ…

Read More
Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Պաշտոնյան կրկնել է, որ Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը՝ նշելով, որ այժմ դրա համար բացառիկ պատմական հնարավորություններ են ստեղծվել։ Նա հավելել է՝ փաստաթղթի հաջող ստորագրումը նոր հեռանկար կբացի տարածաշրջանային գործակցության…

Read More
Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

ԱԺ-ն այսօր մեկնարկող քառօրյայում կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ  գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին։ Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ:

Read More
Փենսիլվանիայի նահանգապետը կոչ է արել հետաքննել օրական 1 միլիոն դոլար տրամադրելու՝ Իլոն Մասկի նախաձեռնությունը

Փենսիլվանիայի նահանգապետը կոչ է արել հետաքննել օրական 1 միլիոն դոլար տրամադրելու՝ Իլոն Մասկի նախաձեռնությունը

Միլիարդատեր Իլոն Մասկը կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, Փիթսբուրգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մի կնոջ հանձնել է 1 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ չեկը, ասվում է America PAC-ի X-ի գրառման մեջ: Կիրակնօրյա կտրոն ստացողը բեմում շնորհակալություն է հայտնել Tesla-ի գործադիր տնօրենին, որն իր հարստությունն ու պատասխանատվությունն օգտագործում է ազատ խոսքի խթանման համար, գրում է Reuters-ը: Փենսիլվանիայի դեմոկրատ նահանգապետ…

Read More
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

ԵՄ-ն կքննարկի Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

Եվրամիության երկրները կքննարկեն հակամարտության ավարտից հետո Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Եվրոպացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու հարցը վաղ թե ուշ կառաջանա»,- մեջբերում է պարբերականը անանուն եվրոպացի պաշտոնյայի խոսքը։

Read More
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպանը

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Մավրոսը: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեր հարաբերություններում նոր ժամանակաշրջան է բացելու, մեր բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և բնական էր, որ Հայաստանի անկախացումից հետո պետք է շարունակվեր…

Read More
Կառավարությունը, հիմք ընդունելով  Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումը, հոկտեմբերի 25-ը հայտարարեց ոչ  աշխատանքային օր

Կառավարությունը, հիմք ընդունելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումը, հոկտեմբերի 25-ը հայտարարեց ոչ աշխատանքային օր

Վրաստանի կառավարությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 25-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր։ ԿԸՀ-ի տեղեկություններով՝ կառավարության որոշումը հիմնվել է ԿԸՀ-ի դիմումի վրա, ըստ որի՝ քանի որ ընտրատեղամասերը տեղակայված են հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում, աշխատանքային օրերին գործունեությունը կարող է խոչընդոտել ժամանակին կազմակերպմանը։ ընտրատեղամասերից։ ԿԸՀ-ն պարզաբանում է, որ Վրաստանի խորհրդարանի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների…

Read More
Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դինամիկա կա. դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել

Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դինամիկա կա. դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար: Զրուցակիցներն արձանագրել են վերջին…

Read More
Բայրամովն ԱՄՆ նախագահի օգնական Մայքլ Քարփենթերի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունները

Բայրամովն ԱՄՆ նախագահի օգնական Մայքլ Քարփենթերի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ ու տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակն ու հեռանկարները։

Read More
Խոցվել են ՌԴ տարածքում գտնվող օդանավակայան և ռազմական գործարան. Ուկրաինայի զինված ուժեր

Խոցվել են ՌԴ տարածքում գտնվող օդանավակայան և ռազմական գործարան. Ուկրաինայի զինված ուժեր

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մի քանի շրջաններ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Դրանց թվում են Նիժնի Նովգորոդի և Լիպեցկի շրջանները, մայրաքաղաք Մոսկվան: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Լիպեցկի մարզում «Լիպեցկ-2» ռազմական օդանավակայանին և Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Յա. Մ. Սվերդլովի անվան գործարանին հարվածելու մասին։ Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ Լիպեցկի մերձակայքում գտնվող…

Read More
«Միսս Տիեզերք Հայաստանի» հաղթող Իրինա Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

«Միսս Տիեզերք Հայաստանի» հաղթող Իրինա Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

«Միսս Տիեզերք Հայաստանի» ինստագրամյան էջում հրապարակվել է Հայաստանի հաղթող Իրինա Զախարովայի՝ մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությունը: «Ցավով տեղեկացնում ենք, որ «Միսս Տիեզերք Հայաստանի» հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեքսիկա և մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին։ Մենք երկար նախապատրաստական ​​աշխատանք ենք իրականացրել, և բոլորը վճռական էին հաջող հանդես գալ: Սակայն ընտանեկան հանգամանքների բերումով Իրինան դժվարին որոշում…

Read More
Տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին

Տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին

Հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ` տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին։ Այս մասին հայտնել է AFP-ն։ Թբիլիսիի կենտրոնական` Ազատության հրապարակում, ցուցարարները ծածանել են Եվրամիության և Վրաստանի դրոշները, ոմանք՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» գրությամբ պաստառներ։ Ցույցը նախաձեռնել են վրացական մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Վրաստանի եվրոպական ուղեծիրը» և «Իմ ձայնը…

Read More
ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների ջանքերի մեկտեղումը. ՀՀ նախագահ

ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների ջանքերի մեկտեղումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. դիմակայունություն և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մեկնարկի արարողությանը: Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին: Միջոցառման ընթացում Հանրապետության նախագահը ողջունել է բարձր մակարդակի համաժողովի անցկացումը և հանդես է եկել ելույթով: «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի…

Read More