Կիև է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը
Երկուշաբթի վաղ առավոտյան Կիև է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Սա նրա չորրորդ և, հավանաբար, վերջին այցն է ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ, գրում է BBC-ն։ Ենթադրվում է, որ կքննարկվեն Կիևին իր պաշտպանությունն ուժեղացնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը, քանի որ ռուսական զորքերը առաջ են շարժվում երկրի արևելքում: Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկության՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը…
