Վրաստանի խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ծանոթացել են Ասպինձա փողոցի 44 հասցեում գտնվող մարզական համալիրի շինարարական աշխատանքներին։
Նախագծի շրջանակներում կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենք, որտեղ կկահավորվի 300 հանդիսատեսի համար նախատեսված բասկետբոլի դահլիճ, կբարեկարգվի համալիրի շրջակա տարածքը, ինչպես նաև նախատեսվում է կանաչ գոտու և կայանատեղիի կառուցում։ Ենթակառուցվածքային աշխատանքները ֆինանսավորվում են Տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամից և տեղական բյուջեից՝ 4,480,039 լարի։
Ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքին ծանոթացել են նաև քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին, Ռուբեն Կարապետյանը և Գիորգի Մելիքիձեն։
