Վրաստանում Իտալիայի Հանրապետության դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոն այցելել է Վրաստանի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարայայի հյուրընկալությամբ։ Այս մասին հաղորդում է Սահմանադրական դատարանը։
Նրանց խոսքով՝ ծանոթացման հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները։
«Հանդիպման ժամանակ հատկապես նշվեց, որ Վրաստանի և Իտալիայի Սահմանադրական դատարանների միջև հաստատված համագործակցությունը նպաստում է սահմանադրական արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը և իրավական երկխոսության խորացմանը։
Կողմերը կենտրոնացել են ապագա համագործակցության հնարավորությունների վրա, որը նպատակ ունի ամրապնդել երկու դատարանների միջև հարաբերությունները», — ասվում է տեղեկատվության մեջ։
