Այսօրվանից Աբասթումանի երկինքը փակ կլինի ինքնաթիռների համար-Վրաստանի կառավարության որոշում

Այսօրվանից Աբասթումանի երկինքը փակ կլինի ինքնաթիռների համար-Վրաստանի կառավարության որոշում

Այսօրվանից Աբասթումանի երկինքը փակ կլինի,- այս մասին որոշում է ընդունել Վրաստանի կառավարությունը։ Հրամանագրի համաձայն՝ Աբասթումանի վրայով 52 կիլոմետրանոց թռիչքի գոտին փակ կլինի, ինչը նշանակում է, որ որոշ ինքնաթիռներ այլևս չեն կարողանա թռչել Աբասթումանի վրայով,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Իր հետաքննչական նյութերում լրատվամիջոցները, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, նշում են, որ որոշման նպատակն Աբասթումանիի աստղաֆիզիկական աստղադիտարանի արդյունավետ գործունեությունն է, որի համար անհրաժեշտ է երկնքի առավելագույն թափանցիկություն, ինչը կապված է օդային երթևեկության կրճատման հետ։

Սակայն, ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին, Աբասթումանի վրայով երկնքի փակումն ավելի շատ «Բիձինա Իվանիշվիլիի քմահաճույքն» է։ Քանի որ «Վրացական երազանքի» միլիարդատեր հիմնադիրը 2020 թվականից ի վեր ընտանեկան նստավայր ունի Մեսխեթի լեռնաշղթայի հարավային լանջերին գտնվող լեռնային-բալնեոլոգիական հանգստավայրում։

Ինչպես նշում է Աբասթումանի աստղադիտարանի տնօրեն Ալեքսանդրե Թևզաձեն,  Աբասթումանիի վրայով թռիչքների սահմանափակումը աստղադիտարանի խնդրանքն է։  «Սահմանափակումը վերաբերում է գիշերը հետքեր թողնող և դիտարկումներին խոչընդոտող կանոնավոր թռիչքներին»։

Թևզաձեն աստղադիտարանը ղեկավարում է 2025 թվականի մայիսից։

Այսօրվանից փակվող երկինքը ներառում է երկնքի այն հատվածը, որով անցնում էին Եվրոպայի և Ասիայի միջև թռիչքների համար օգտագործվող մի քանի միջազգային օդային երթուղիներ։