Հայաստանը և Վրաստանը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանը և Վրաստանը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Օգոստոսի 24-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև ոլորտում փոխգործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։