Ադիգենիում ավարտվեց Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարը

Ադիգենիում ավարտվեց Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն ներկա է գտնվել Նիազ Չիրգաձեի անվան մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը և պարգևատրել մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին։

Եզրափակչում միմյանց դեմ մրցել են «Նորչի Ադիգենի» և «Զարզմա» թիմերը։ Մրցաշարի հաղթող է դարձել «Նորչի Ադիգենի» թիմը։

Հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթով և Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից սահմանված դրամական մրցանակներով։

Մրցաշարը կազմակերպել է Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայությունը և անցկացվել է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ը։ Մասնակցել է մունիցիպալիտետի 14 թիմ՝ Ճեճլա, Զարզմա, Յանգբոիսի, Ցեցխլեբի, Դերցելի, Գոլիաթա, Զանավի, Մլաշե, Ճուլե, Նորչի Ադիգենի, Պիրվելի Մերցխալի, Ուդե, Մոխե և Ցրե։

Նիազ Չիրգաձեի անվան մրցաշարը Ադիգենիում անցկացվում է արդեն մի քանի տարի՝ ավանդական ձևաչափով։ Այն նվիրված է նրա հիշատակին և միաժամանակ նպատակ ունի երիտասարդների շրջանում խթանել սպորտը, ֆուտբոլը և առողջ ապրելակերպը։