Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, տեղական ինքնակառավարման հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Եկատերինե Խուցիշվիլին և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը մասնակցել են Ախալքալաքի մշակույթի տանը վաստակաշատ ուսուցիչների պարգևատրմանը նվիրված միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում Սերգի Մուշկուդիանին և Եկատերինե Խուցիշվիլին շնորհակալություն են հայտնել մանկավարժներին երկարամյա աշխատանքի և նվիրվածության համար՝ ընդգծելով նրանց կարևոր դերը ապագա սերունդների կրթության և դաստիարակության գործում։
Միջոցառման շրջանակում վաստակաշատ ուսուցիչներին հանձնվել են վկայականներ և խորհրդանշական նվերներ։
Արարողությանը ներկա էին նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետեր Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, պետական համալսարանի ռեկտորի տեղակալ Մակա Բերիձեն, Ախալքալաքի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, ինչպես նաև մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները։
