Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները։ Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են Կիևին պաշտպանական տեխնիկայի նոր մատակարարումներին։
Զելենսկին հայտնել է, որ առաջիկայում ուկրաինացի օդաչուները վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայում և կաշխատեն Rafale կործանիչների վրա։ Անդրադարձ է եղել Ուկրաինայում ֆրանսիական հրթիռների և ավիառումբերի արտադրության տեղայնացման հեռանկարին։
ԱՄՆ նախագահն էլ, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, հայտարարել է, որ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները հանգեցրել են վառելիքի գնի աճի։ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը դրա հետ կապ չունի, քանի որ այնտեղից գրեթե ամեն օր ռեկորդային քանակությամբ նավթ է դուրս բերվում։
