Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Սոսո Ռեխվիաշվիլին և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Էկատերինե Խուցիշվիլին Ադիգենիի մունիցիպալիտետի հանրային դպրոցների վաստակաշատ ուսուցիչներին հանձնել են շնորհակալագրեր։
Միջոցառման ընթացքում պարգևատրվել են մունիցիպալիտետի հանրային դպրոցների հինգ մանկավարժներ՝ Անգելինա Ծկրիալաշվիլին, Մաղվալա Բոճորիշվիլին, Մանանա Գելաձեն, Լիլի Թումանիշվիլին և Մաղվալա Բարբաքաձեն։
Պարգևատրման արարողությանը ներկա են եղել Ադիգենիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական ռեսուրսկենտրոնի և տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։
