Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև անցկացված մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղին ներկա են գտնվել մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Ակակի Մելիքիձեն։

Մարզական միջոցառումը ամեն տարի կազմակերպվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից։ Մրցաշարի նպատակն է խթանել սպորտի նկատմամբ հետաքրքրությունը, առողջ ապրելակերպը և ակտիվ կենսակերպը։

Այս տարի մրցաշարին մասնակցել է մունիցիպալիտետի կազմակերպությունները ներկայացնող 10 թիմ։

Մրցաշարի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ․

Առաջին տեղ՝ «Առողջություն» ֆուտբոլային ակումբ,
Երկրորդ տեղ՝ «Սակրեբուլոյի» թիմ,
Երրորդ տեղ՝ «Էներգիա-Պրո Ջորջիա» թիմ։

Մրցաշարի հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են գավաթներով, համապատասխան կարգի մեդալներով, դիպլոմներով և Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից սահմանված խորհրդանշական մրցանակներով։