Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետեր Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը ներկա են գտնվել Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին նվիրված տոնական համերգին։
Միջոցառումը տեղի է ունեցել Ախալքալաքի «Մշակույթի տանը»։
Ելույթ ունենալով հանդիսատեսի առջև՝ միտրոպոլիտ Նիկոլոզը շնորհավորել է Վրաստանին քրիստոնեացման 1700-ամյակի կապակցությամբ։ Նա խոսել է Ջավախքի՝ որպես քրիստոնեության կարևոր կենտրոնի դերի մասին, ինչպես նաև Սուրբ Նինոյի՝ Ջավախքից դեպի Վրաստանի տարբեր շրջաններ քրիստոնեությունը տարածելու ճանապարհի մասին։
Միտրոպոլիտը նաև ընդգծել է հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր բարիդրացիական և խաղաղ հարաբերությունների կարևորությունը և շնորհակալություն հայտնել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար։
Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարի թեմի անունից համերգին մասնակցած ֆոլկլորային համույթներին հանձնվել են մասնակցության վկայականներ։
Միջոցառմանը ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ղեկավար Օլգա Մելիքիձեն, Սակրեբուլոյի նախագահի տեղակալներ Նաիրի Իրիցյանը և Արմեն Մղդեսյանը, Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած ֆոլկլորային համույթներ, հյուրեր և քաղաքացիներ։
