Ստամբուլում վեցհարկանի շենքը մասամբ փլուզվել է, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակներում` հաղորդում է Haberturk-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ Մալթեփե շրջանում։ Առկա տեղեկություններով՝ փլուզվել են երկու ստորին հարկերը, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակներում։
Արգելափակվել են նաև վերին հարկերի բնակարանների բնակիչները։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները և տարհանել մնացած հարկերի բնակիչներին։ Սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։
Փլուզման պատճառը դեռևս անհայտ է։
