Ախալցխայում ստեղծվելու են նոր հանգստի գոտիներ
Հանգստի գոտիների ստեղծումը, նոր և գոյություն ունեցող հրապարակների վերանորոգումը Ախալցխայի քաղաքապետարանի առաջնահերթություններից մեկն է։ Բնակչության համար հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով նախատեսվում է վերանորոգել Ախալցխայի Թամարաշվիլի փողոցի թիվ 2, թիվ 4 և թիվ 6 հարակից հրապարակները և այդ հրապարակներում տեղադրել ոռոգման համակարգ։ Ենթակառուցվածքային նախագիծը կֆինանսավորվի տեղական բյուջեից հատկացված միջոցներով։ Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս հղումը։
