Ժնևի բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունները պահպանվել են. WSJ
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը փետրվարի 26-ին ավարտվել է Ժնևում, չի օգնել հաղթահարելու առանցքային հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունները, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշներն Իրանից պահանջել են ապամոնտաժել Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող գլխավոր միջուկային…
