Ռուսաստանը լքում է իր մի ռազմաբազան Սիրիայում. Reuters
Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամիշլիի օդանավակայանից՝ նվազեցնելով իր ներկայությունը այն տարածաշրջանում, որտեղ Դամասկոսի կառավարությունը փորձում է վերահսկողությունը վերցնել քրդական ուժերից, հաղորդել է Reuters-ը երկուշաբթի՝ հունվարի 26-ին, հղում անելով հինգ սիրիական աղբյուրների։ Ռուսական ստորաբաժանումները տեղակայված են Քամիշլիի օդանավակայանում 2019 թվականից։ Դա համեմատաբար փոքր զորախումբ է՝ համեմատած Ռուսաստանի Խմեյմիմ ավիաբազայի և Սիրիայի…
