Արևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել  անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց  կհամաձայնի նաև Ռուսաստանը. Ռուբիո

Արևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև Ռուսաստանը. Ռուբիո

Արևմուտքը կկարողանա Ուկրաինային տրամադրել միայն անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև Ռուսաստանը, հայտարարել է Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ հակառակ դեպքում դա չի աշխատի։ Նա ընդգծել է, որ երաշխիքների կոնկրետ ծրագիր առայժմ չկա. կողմերը քննարկում են միայն հնարավոր տարբերակները։ Ամերիկացի պաշտոնյան անվտանգության երաշխիքներն անվանել է ապագա կարգավորման առանցքային պայման. դրանք պետք է Ուկրաինային պատերազմից հետո…

Read More
ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները

ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների դատական իշխանությունների միջև մասնագիտական կապերի զարգացման հեռանկարներին։ ԲԴԽ նախագահը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակում դատական իշխանությունների անմիջական երկխոսության ձևավորումն…

Read More
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սառնարանային համակարգերի վրա կիբեռհարձակումներ կազմակերպելու համար

Ֆրանսիան մեղադրել է Իրանին սառնարանային համակարգերի վրա կիբեռհարձակումներ կազմակերպելու համար

Փարիզը մեղադրում է Թեհրանին վերջերս ֆրանսիական սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա կիբեռհարձակումներ կազմակերպելու համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ սուպերմարկետներում սառնարանների և սառցախցիկների վրա իրականացված կիբեռհարձակումների հետևում կանգնած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ դա իր մասշտաբներով և ագրեսիայի մակարդակով աննախադեպ արշավ էր։ Նա խոստացել է, որ…

Read More
Հայաստանի նախագահությունը ԱՊՀ  պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան

Հայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ Երևանում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահությունը Խորհրդում կարևոր հնարավորություն է անդամ պետությունների միջև իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համար։ Նախարարը նշել է, որ հոբելյանական նիստն առանձնահատուկ նշանակություն ունի նաև…

Read More
ԱՄՆ-ը պատրաստ է Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման. Թրամփ

ԱՄՆ-ը պատրաստ է Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման. Թրամփ

Միացյալ Նահանգները պատրաստ է Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման՝ հայտարարել էր ԱՄՆ նախագահը։ «Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը և այլ երկրներ կնախընտրեին պահպանել ստատուս-քվոն, այլ կերպ ասած՝ պատմության մեջ ամենամեծ ռազմածովային շրջափակման և «Երկաթե դարպասներ» նոր գործողության շարունակությունը։ Այսպիսով, խոսքը ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում շրջափակման մասին է։ Եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը փոխվի, Ամերիկայի…

Read More
Արտաքին ՔաղաքականությունՄիրզոյանը և Ցահքնան քննարկել են Հայաստանի Էստոնիայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերնոյեմբերի 09 | 21:32

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային դարավոր կապերի ամրապնդման կարևորությունը և շարունակականության ապահովումը: Նախարարն առանձնակի հիացմունքով հիշատակել է…

Read More
Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում

Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում

Նոյեմբերի 5-7-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը՝ Ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորությամբ, աշխատանքային այցով եղել է Օմանի Սուլթանությունում։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակում Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Մասկատում մասնակցել է «Ռազմական երաժշտություն․ Օմանը և աշխարհը» միջազգային փառատոնին։ Օմանի ազգային տոնին նվիրված ամենամյա փառատոնն անցկացվել է Մասկատի թագավորական օպերային թատրոնի բացօթյա հրապարակում՝ Թագավորական գրասենյակի…

Read More
Չինաստանը երկարաձգում է ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի կասեցումը Թրամփ-Սի հանդիպումից առաջ

Չինաստանը երկարաձգում է ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի կասեցումը Թրամփ-Սի հանդիպումից առաջ

Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, ՉԺՀ պետխորհրդի մաքսային սակագների կոմիտեն երկու ամսով երկարաձգել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար 24 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերի կիրառման կասեցումը՝ պահպանելով 10 տոկոս լրացուցիչ մաքսային սակագինը: ԱՄՆ-ից ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերի մի մասի կասեցման երկարաձգումը նպաստում է երկու երկրի ձեռնարկությունների միջև համագործակցության կայուն և կանխատեսելի քաղաքական միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև չին-ամերիկյան տնտեսական ու առևտրային…

Read More
Լեհաստանում մեկնարկում են «Կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժությունները

Լեհաստանում մեկնարկում են «Կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժությունները

Նոյեմբերի 9-ին Լեհաստանում սկսվել են «Կամավորների կոալիցիայի» առաջին համատեղ զորավարժությունները։ Ֆրանսիայի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ դրանք կտևեն մինչև նոյեմբերի 22-ը, կմասնակցի մոտ 2800 զինծառայող 11 երկրից, այդ թվում՝ Գերմանիայից։ Ինչպես նշում է AFP գործակալությունը, Գերմանիան զորավարժություններին կուղարկի մոտ տասը շտաբային սպա, լիցքավորող ինքնաթիռներ ու նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներ, ինչպես նաև լոգիստիկ աջակցություն կցուցաբերի իր տարածքով զինծառայողների…

Read More
Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ ուղղությամբ, նախկինում գործող միայն ուղիղ ուղղության փոխարեն, ինչպես նաև նշված գոտուց կարգելվի հետադարձը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Read More
Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան

Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան

Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հետաքրքրվեց՝ այս տարի տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեվերջին ավագանին պետք է նման որոշում կայացներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց՝ տրանսպորտի գինը կարող է բարձրանալ ընդամենը 10 դրամով։ «Խոսքը մեկանգամյա ուղևորափոխադրման մասին է, բայց այս տարի մենք…

Read More
COP17-ի շրջանակում առնվազն ունեցել ենք 15 հազար մասնակից. Համբարձում Մաթևոսյան

COP17-ի շրջանակում առնվազն ունեցել ենք 15 հազար մասնակից. Համբարձում Մաթևոսյան

COP17-ն ամենամեծ, մասշտաբային միջոցառումն էր, որ ՀՀ-ն հյուրընկալել է, նաև ամենամեծ քաղաքական պլատֆորմը, որը մենք ստանձնել ենք նախագահության իրավունքով: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը: Ըստ նախարարի՝ Հայաստանում կազմակերպված միջոցառումը COP-ի պատմության մեջ, հրապարակային արձագանքների համաձայն, ամենալավ կազմակերպված, ամենամասշտաբային, ընդգրկուն գագաթնաժողովն է եղել, որը առաջնորդների և…

Read More
Դեմոկրատները որոշել են պատերազմի նախարար Հեգսեթին իմփիչմենթի ենթարկել. Bloomberg

Դեմոկրատները որոշել են պատերազմի նախարար Հեգսեթին իմփիչմենթի ենթարկել. Bloomberg

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ կուսակցությունը նոյեմբերի 10-ին կքննարկի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը: Դեմոկրատները նրան մեղադրում են իշխանության չարաշահման համար՝ հաղորդում է Bloomberg-ը: Պարբերականը նշում է, որ Պենտագոնի ղեկավարին պաշտոնանկ անելու ջանքերն արագացել են ԱՄՆ միջանկյալ ընտրությունից հետո: Հեգսեթը պաշտպանում էր Իրանի դեմ պատերազմը, որն էլ զգալի…

Read More
Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը և դրա շրջանակում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ պատասխանատվության անխուսափելիության անհրաժեշտությանը։ «Ցավալի փաստ է, բայց մյուս կողմից՝ եթե այս ցավալի փաստի հետ չառերեսվենք, կոռուպցիայի դեմ պայքար չի լինի։ Ի՞նչ նկատի ունեմ․ կառավարող թիմի և կառավարող շրջանակների ներկայացուցիչները նաև այսօր Հակակոռուպցիոն…

Read More
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Read More
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Ծիլքար, Երասխ-Զանգակատուն, Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Սիսիան, Լծեն-Տաթև, Կապան-Մեղրի ավտոճանապարհները և Ապարանից Սպիտակի ոլորաններ ընկած ճանապարհահատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Read More
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, որը Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Read More
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունը

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունը

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։ը Այսօր տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը։ Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39 մ է, բարձրությունը՝ 5.10 մ, լայնությունը՝ 1.5 մ։…

Read More
Աշխարհի առաջնությունների դրոշն այսօր փոխանցվեց Հայաստանին. Արայիկ Հարությունյան

Աշխարհի առաջնությունների դրոշն այսօր փոխանցվեց Հայաստանին. Արայիկ Հարությունյան

Աշխարհի առաջնությունների դրոշը այսօր փոխանցվեց Հայաստանին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Չինական Նինգբո քաղաքում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, հաջորդը կհյուրընկալի Երևանը: Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբրի 20-ին, մրցաշարը կտևի 13 օր՝ սեպտեմբրի 21-ից մինչև հոկտեմբերի 3-ը: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևի…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ՓԾ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Read More
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատար մեքենաների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհը ժամանակավորապես փակվում է երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձմեռային պահպանման աշխատանքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

Read More
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։ Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։ Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների…

Read More
Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում

Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:30-17:00-ը, կդադարեցվի Ավան-Առինջ 1 թաղամասի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Read More
Ներկայացվել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները

Ներկայացվել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի վերջին օրը մեկնարկել է «ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ․ ծրագրեր, համագործակցության հնարավորություններ և հայրենադարձության աջակցություն» խորագրով թաուն հոլ քննարկմամբ։ Այդ մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են Գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Սփյուռքի մասնագիտական և մարդկային ներուժի ներգրավմանը, ինչպես նաև…

Read More
Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում նոյեմբերի 8-ի երեկոյան ժամերից և 9-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան…

Read More
Հայաստանի դեսպանը ներկայացրել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի աշխատանքները

Հայաստանի դեսպանը ներկայացրել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի աշխատանքները

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել է Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (INCB) հետ երկխոսությանը՝ որպես Թմրամիջոցների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի (CND) նախագահ: Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է CND-ի 69-րդ նստաշրջանի աշխատանքները, մասնավորապես՝ մարտին կայացած հերթական նստաշրջանի հիմնական արդյունքները, Փորձագիտական պանելի աշխատանքները, 2019թ. նախարարական հռչակագրի շուրջ 2026թ. CND թեմատիկ քննարկումները, CND-ի ենթակա մարմինների նիստների կարգավիճակը և առաջիկայում…

Read More