Նմուշառված մրգերում միջատասպան նյութի մնացորդներ են հայտնաբերվել, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ
Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որում քաղաքացին ականատես է լինում, թե ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: «Ըստ լաբորատոր փորձաքննության…
