Ֆրանսիան մեղադրել է Իրանին սառնարանային համակարգերի վրա կիբեռհարձակումներ կազմակերպելու համար
Փարիզը մեղադրում է Թեհրանին վերջերս ֆրանսիական սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա կիբեռհարձակումներ կազմակերպելու համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ սուպերմարկետներում սառնարանների և սառցախցիկների վրա իրականացված կիբեռհարձակումների հետևում կանգնած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ դա իր մասշտաբներով և ագրեսիայի մակարդակով աննախադեպ արշավ էր։ Նա խոստացել է, որ…
