ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից Մոլդովայի համար ռազմական սպառնալիք չի տեսնում. Ջոանե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Մոլդովայի նկատմամբ ռազմական սպառնալիքներ չի տեսնում: «Այսօր մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից այդ ուղղությամբ ռազմական բնույթի քայլեր, որոնք կարող են անհանգստություն առաջացնել: Մենք շատ վստահ ենք ասում, որ Մոլդովայի Հանրապետության համար ոչ մի մտավախություն չունենք»,- ասել է Ջոանեն՝ պատասխանելով Moldova 1 հեռուստաալիքի հարցերին: Նրա…

Read More

Եվրահանձնաժողովը Ռուսաստանին թույլ կտա վերսկսել Կալինինգրադ փոխադրումները. Der Spiegel

Եվրահանձնաժողովը պատրաստվում է թույլ տալ Ռուսաստանին վերսկսել Կալինինգրադ փոխադրումները Լիտվայի տարածքով՝ փոխանցում է Der Spiegel շաբաթաթերթը: Նշվում է, որ այդ կապակցությամբ Եվրահանձնաժողովը մտադիր է պարզաբանում հրապարակել առաջիկա օրերին: Մոսկվային կթույլատրվի օգտագործել տարանցիկ երթուղին բոլոր ապրանքների համար՝ միայն սահմանափակ քանակությամբ։ Փաստաթղթի նախագծի համաձայն՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծման ծավալները պետք է համաչափ լինեն մինչև փետրվարի 24-ը…

Read More

«Հայաստան» համահայկականը 10 նոր ավտոբուս է նվիրել Արցախին կյանքը նաև շրջաններում ակտիվացնելու համար

Արցախի Քռասնի գյուղ տանող ճանապարհն է: Սպիտակ ավտոբուսը սպասարկում է Քռասնի-Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ երթուղին: Բարձր դասի ավտոբուսը մեկն է այն 10-ից, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամը նվիրել է Արցախին: Սեյրան Խաչատրյան (վարորդ) — Հարմարավետությունը նորմալ է, հարմար է, իսկ ահա երթևեկությունը՝ նայած որ ժամին, թե ինչ գծի տակ է, որ ժամի գծի տակ է: Համահայկականն…

Read More

Արևմտյան Բալկանների դանդաղ ինտեգրումը Եվրամիությանը Բրյուսելի խայտառակությունն է. Հունգարիայի ԱԳ նախարար

Եվրոպական Միությանը Արևմտյան Բալկանների երկրների ինտեգրման դանդաղ գործընթացը Բրյուսելի խայտառակությունն է, իսկ Բոսնիա և Հերցեգովինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը սխալ է։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն: «Հունգարիան աջակցում է Բոսնիա և Հերցեգովինայում կայունությանը, Եվրոպայի կայունությանն ու ԵՄ-ին Սարաևոյի ինտեգրմանը»,- հայտարարել է Սիյարտոն։ Նախարարն ընդգծել է՝ Հունգարիան…

Read More

ԱՄՆ-ը Ուկրաինային 820 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի. Պենտագոն

Վաշինգտոնն Ուկրաինային 820 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի՝ տեղեկացրել են Պենտագոնից: Այն կներառի NASAMS զենիթահրթիռային երկու համակարգ, նախկինում մատակարարված HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար զինամթերք, ինչպես նաև 150,000 հրետանային արկ և հակամարտկոցային ռադարներ։ Պաշտպանության նախարարության տվյալով՝ Ջո Բայդենի նախագահության ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 7,6 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն։

Read More

Ֆինլանդիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Ռուսաստանի և մյուս երկրների միջև «երկաթե պատ» է հայտնվել

Ռուսաստանը մյուս պետություններից այժմ բաժանվում է նոր «երկաթե պատով»։ Նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն CNN-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Կարծում եմ, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը կոտրվել է: Նոր իրավիճակում Ռուսաստանի և այլ երկրների միջև նոր «երկաթե պատ» է հայտնվել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դրա պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն է։…

Read More

Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաներ են. ցուցարարները Թոբրուքում գրավել են խորհրդարանը

Լիբիայի Թոբրուք քաղաքում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցներն այրել են պաշտոնական փաստաթղթեր, աշխատասենյակներ և ընդունելությունների սրահներ: Ցույցեր են անցկացվել նաև մայրաքաղաք Տրիպոլիում։ Ցուցարարները պահանջում են լուծարել իշխանության մարմինները, անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև կարգավորել երկրում էլեկտրաէներգիայի հետ կապված ճգնաժամը: Լիբիայի մի շարք խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել…

Read More

Երևանը ռուսաստանցիների համար զբոսաշրջային ամենանախընտրելի ուղղություններից մեկն է

Երևանը, ըստ 2022 թվականի հուլիսի չվացուցակների, ռուսաստանցիների զբոսաշրջային ամենանախընտրելի ուղղություններից մեկն է: Aviasales ընկերության տվյալով՝ ճանապարհորդական ամենապահանջված ուղղությունների տասնյակում Հայաստանը 7-րդն է: Այդ ցանկում են նաև Ստամբուլը և Անթալիան: «Ներքին ամենապահանջված ուղղություններն են Սոչին, Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Կալինինգրադը, Մախաչկալան, Մինվոդին և Կազանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Read More