Ջո Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ
		28.07.2022 . Միջազգային

Ջո Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ 28.07.2022 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ՝ հայտնել են Սպիտակ տնից: Սա Բայդենի և Սի Ծինփինի հինգերորդ հեռախոսազրույցն է: «Բայդենն ավարտել է Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցը: Նախագահները շփվել են 2 ժամ 17 րոպե»,- տեղեկացրել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում…

Read More

Մոլդովայի խորհրդարանը 60 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս 60 օրով երկարաձգելուն՝ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն: Նրա խոսքով՝ որոշման նախագծին կողմ է քվեարկել 52 պատգամավոր: Վարչապետ Նատալյա Գավրիլիցան նշել է, որ արտակարգ իրավիճակների հանձնաժողովը իրավունք կստանա անհրաժեշտության դեպքում որոշումներ ընդունել՝ առանց խորհրդարանին դիմելու, որը պետք է օգոստոսին արձակուրդ գնա: Կառավարության ղեկավարը կարծիք…

Read More

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 570 միլիոն դեպք. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 570 միլիոն դեպք։ Օրական այդ թիվը գերազանցել է 1 միլիոնը, մահացածների ընդհանուր թիվը հասել է 6 384 000-ի։ Կազմակերպությունից հայտնում են, որ հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում։ Այնուհանդերձ, նշվում է, որ 1 շաբաթվա կտրվածքով՝ քովիդով վարակման դեպքերը պակասել են 3%-ով։ Տվյալներ են հաղորդվում…

Read More
Հակառակորդի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը. Արցախի ոստիկանություն
		28.07.2022 . Արցախ

Հակառակորդի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը. Արցախի ոստիկանություն 28.07.2022 . Արցախ

Հուլիսի 28-ին՝ ժամը 16:50-ին, Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել, որ նույն օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։ Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:     «Վ. Շահնազարյանի տան բակում…

Read More

ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որով Էնթոնի Բլինքենին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր՝ Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում իր գործողությունների համար

ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր՝ Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում իր գործողությունների համար, որոնք հանգեցրել են անմեղ անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Սենատի կայքում։ Ինչպես գրում է «New York Times»-ը, նմանատիպ բանաձեւ է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ եւ, ինչպես եւ սպասվում…

Read More

ԱՄՆ Սենատը կոչ է արել Ռուսաստանը համարել ահաբեկչությունը հովանավորող երկիր

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով պետքարտուղարությանը կոչ է արել Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Փաստաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի կայքում: Նման որոշման պատճառն, ըստ փաստաթղթի, Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն են: Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում ընդգրկելու կոչով Վաշինգտոնին են դիմել Կիևը, ինչպես նաև մի շարք կոնգրեսականներ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա…

Read More

Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Թուրքիայում է

Հուլիսի 28-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և  Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման օրակարգում  ընդգրկված են եղել Թուրքիայի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Ստամբուլում արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ…

Read More

Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում. Արցախի ՄԻՊ

Հուլիսի 28֊ին՝ ժամը 11:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր…

Read More

Թուրքիան Ուկրաինային անվճար կտրամադրի «Բայրաքթարը», որի գումարը հավաքվել է Լեհաստանում

Թուրքական Baykar ընկերությունը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքն անվճար կփոխանցի Ուկրաինային, իսկ Լեհաստանում հավաքված գումարը կծախսվի հումանիտար նպատակներով։ Այս մասին հայտնել է Լեհաստանում դրամահավաքի նախաձեռնողը՝ լրագրող Սլավոմիր Սերակովսկին, հրապարակելով Baykar ընկերության տնօրենների խորհրդի նամակը: «Մենք ցանկանում ենք լինել համերաշխության այդ մարդկային ժեստի մի մասը: Մենք ուկրաինացիներին կփոխանցենք «Բայրաքթար» TB2 անօդաչու սարքը, որպեսզի նրանք կարողանան իրենց հայրենիքը…

Read More
Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊԲ
		28.07.2022 . Արցախ

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊԲ 28.07.2022 . Արցախ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար, Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։   Հաղորդվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։   Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական…

Read More

Աբդոլլահիանն ու Բորելը քննարկել են միջուկային գործարքի շուրջ զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերն անդրադարձել են միջուկային ծրագրի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ զարգացումներին։ «Իրանը ցանկանում է երկարաժամկետ գործարք կնքել։ Եթե Վաշինգտոնն էլ ցանկանա լուծումներ գտնել, ապա բոլոր կողմերի համար շահավետ համաձայնության կհասնենք։ Թեհրանը ողջունում է դիվանագիտության և բանակցությունների շարունակումը»,-…

Read More

Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:   Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ, հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։   Տուժածներ չկան:   Իրապահ կառույցներն այս պահին…

Read More

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում

Հուլիսի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի` Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը…

Read More

Ռոսավիացիան Ռուսաստանի 11 օդանավակայանում երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը

Ռոսավիացիան մինչև օգոստոսի 5-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայանում՝ տեղեկացրել են գերատեսչությունից: Այսպիսով, Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները մինչև օգոստոսի 5-ը ինքնաթիռներ չեն ընդունի: Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել ընտրել այլընտրանքային երթուղիներ՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները: Ուկրաինայում ռազմական գործողության…

Read More

Հունաստանում ՀՀ դեսպանը Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանին գրքեր է նվիրել

Հուլիսի 27-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարան և հանդիպել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Քրիստինա Կուլուրիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները, անդրադառնալով կրթության և գիտության, միջհամալսարանական համագործակցությանը, կարևորել են Հայաստանի և Հունաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցության հետագա ամրապնդումը և ընդլայնումը` փորձի փոխանակման, ուսանողների փոխանակության ծրագրերի, գիտահետազոտական…

Read More