
Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը
Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը՝ հունիսի 2-ի ստամբուլյան պայմանավորվածություններին համապատասխան: Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ սա վերջին օրերի արդեն 4-րդ փոխանակումն է: Նաև Ռուսաստանը Կիևին է փոխանցել ուկրաինացի 1200 զինծառայողի աճյուն: Չնայած հումանիտար ոլորտում որոշակի առաջընթացին՝ կողմերը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ռուսական ուժերը թիրախավորել են Զապորոժիեն: Վնասվել են մեքենաներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։…