Ֆրանսիան մտադիր է ճանաչել Պաղեստին Պետությունը. Բարո

Ֆրանսիան մտադիր է ճանաչել Պաղեստին Պետությունը. Բարո

Ֆրանսիան վճռականորեն տրամադրված է ճանաչելու Պաղեստին Պետությունը, ուրբաթ RTL հեռուստաալիքի եթերում հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում հունիսի 17-20-ը տեղի կունենա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով՝ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա: Համաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ և նախատեսում է Պաղեստինի Պետության ճանաչման ձևաչափի որոնում՝ Իսրայելի…

Read More
Ախալցխայի արվեստի դպրոցը անցկացրեց տարեվերջյան ցուցահանդես

Ախալցխայի արվեստի դպրոցը անցկացրեց տարեվերջյան ցուցահանդես

Ախալցխայի Արվեստի դպրոցում անցկացվեց տարեվերջյան ցուցահանդես։ Աշակերտների և ուսուցիչների աշխատանքները դիտելու էին եկել նահանգապետի վարչակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Նահանգապետի տեղակալ Սերգի Մուսկուդիանին, քաղաքապետի առաջին տեղակալ Իլյա Զարդիաշվիլին, քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն և քաղաքապետարանի մշակութային ծառայության ղեկավար Քեթևան Միշվելաձեն արվեստի դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին հաջողություն մաղթեցին։ Ցուցահանդեսին  ներկայացված էին ձեռագործ իրեր,…

Read More
Ախալցխայի երիտասարդական խորհրդի անդամները մեկնեցին երիտասարդական ճամբար

Ախալցխայի երիտասարդական խորհրդի անդամները մեկնեցին երիտասարդական ճամբար

Այսօր Ախալցխայի երիտասարդական խորհրդի անդամները մեկնեցին երիտասարդական ճամբար Երիտասարդական գործակալության և  Ախալցխայի քաղաքապետարանի աջակցությամբ։ Թեմատիկ ճամբարը անցկացվում է հունիսի 6-ից 9-ը Քութաիսիի միջազգային համալսարանում՝ «Երիտասարդական միջոցառումների աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ճամբարի ծրագիրը բաղկացած է 4 օրից։ Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու իրենց հետաքրքրող բազմազան կրթական, մարզական և ժամանցային միջոցառումների։ Ճամբարին մասնակցում են Ախալցխայի քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի 10 երիտասարդներ։…

Read More
Ռուսաստանը համաձայն չէ Թրամփի հետ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը նման է մանկական կռվի. Պեսկով

Ռուսաստանը համաձայն չէ Թրամփի հետ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը նման է մանկական կռվի. Պեսկով

Մոսկվան համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը նման է մանկական կռվի։ Այդ մասին, ինչպես մեջբերում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեզ համար սա գոյութենական հարց է, մեր ազգային շահերի, անվտանգության հարցն է, մեր և մեր երեխաների, մեր երկրի ապագայի հարցն է»,- ասել…

Read More
Լիբանանը պնդում է, որ Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը

Լիբանանը պնդում է, որ Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը և վարչապետ Նավաֆ Սալամը հինգաշաբթի երեկոյան Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական օդուժի հարվածներն անվանել են հրադադարի կոպիտ խախտում, հաղորդում է The Times of Israel-ը։ Իսրայելի ռազմական հրամանատարությունը բացատրել է, որ հարվածների թիրախը «Հըզբոլլահ» խմբավորման համար անօդաչու թռչող սարքեր արտադրող արհեստանոցներն են եղել։ Իսրայելական կողմը Լիբանանի մայրաքաղաքի բնակիչներին նախապես զգուշացրել է այդ հարվածների…

Read More
Թրամփն ու Կանադայի վարչապետը քննարկում են առևտրային համաձայնագիրը

Թրամփն ու Կանադայի վարչապետը քննարկում են առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին փակ հեռախոսազրույցների ընթացքում քննարկում են առևտրային համաձայնագիրը և կանադական ապրանքների համար ԱՄՆ մաքսատուրքերի վերացումը, հաղորդել է CBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Միաժամանակ, հեռուստաալիքը նշել է, որ «այս շաբաթվա սկզբին կանադա-ամերիկյան հարաբերությունները կարծես փակուղի էին մտել Թրամփի կողմից պողպատի և ալյումինի բոլոր ներմուծումների համար մաքսատուրքերի կրկնապատկման հետևանքով»։…

Read More
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 12 շրջանի վրա

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 12 շրջանի վրա

Ռուսաստանի մի քանի շրջան, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվան, Բրյանսկը, Էնգելսը հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռիչքների սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», ինչպես նաև Սարատովի և Կալուգայի օդանավակայաններում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա 10 անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել։ Արտակարգ իրավիճակների…

Read More
Թրամփը և Մասկը լուրջ հակասության մեջ են. BBC

Թրամփը և Մասկը լուրջ հակասության մեջ են. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ զարմացած» և «հիասթափված» է նախկին դաշնակից Իլոն Մասկի քննադատությունից իր բյուջեի կարևոր օրինագծի վերաբերյալ, գրում է BBC-ն։ «Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք։ Չգիտեմ՝ հիմա դրանք այդպիսին կլինեն, թե ոչ»,- հինգշաբթի Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ Դա Մասկի հասցեին նախագահի ամենաուղղակի քննադատություն է եղել, քանի որ…

Read More
Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել ՌԴ կողմից․ կան զոհեր և ավերածություններ

Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել ՌԴ կողմից․ կան զոհեր և ավերածություններ

ՌԴ-ն հարվածներ է հասցրել Լուցկին, Կիևին և Տեռնոպոլին․ կան բազմաթիվ վիրավորներ և զանգվածային ավերածություններ․ մայրաքաղաքում զոհվել է չորս մարդ, Լուցկում զոհեր չկան, իսկ Տեռնոպոլում խիտ ծուխ է։ Այդ մասին հայտնել է Ունիան-ը։ Գիշերը ՌԴ-ն հարվածներ է հասցրել Կիևին, ինչի հետևանքով քաղաքում բազմաթիվ ավերածություններ կան և ավելի քան երկու տասնյակ տուժածներ։ ՌԴ-ն հարվածներ է հասցրել նաև…

Read More
Ռաբաթի ամրոցի մոտ գտնվող կամուրջն ու ճանապարհը վերանորոգման կարիք ունեն — Ախալցխա

Ռաբաթի ամրոցի մոտ գտնվող կամուրջն ու ճանապարհը վերանորոգման կարիք ունեն — Ախալցխա

Ախալցխայում՝ Ռաբաթի պատմական թաղամասի մուտքի մոտ, որտեղ գտնվում է «Ախալցխայի ամրոցը», ճանապարհը տարիներ շարունակ անմխիթար վիճակում է եղել: Ռաբաթի կամրջի մոտ կա փոս, որը մի քանի ամիս ծառայել է որպես փոքրիկ աղբանոց: Ասֆալտը և մայթերը վնասված են: Բացի այդ, կամրջի ճաղաշարը, որը մի ժամանակ գնացքներ էր տեղափոխում, քանդվել է, և այժմ այն ​​կանգնած է առանց…

Read More
Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ, քննարկել վերջերս կնքված առևտրային գործարքի նրբությունները։ Զրույցը տևել է շուրջ մեկուկես ժամ: «Այլևս չպետք է հարցեր մնան հազվագյուտ հանքանյութերի հետ կապված: Մեր թիմերը շուտով կհանդիպեն, վայրը որոշվում է»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։ Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության կամ Իրանի վերաբերյալ որևէ…

Read More
Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների կապակցությամբ

Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների կապակցությամբ՝ ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ:  Նշվում է, որ Էրդողանը ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորության վրա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ…

Read More
ՑԱՀԱԼ-ը վերադարձրել է ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող երկու պատանդի աճյուն. Նեթանյահու

ՑԱՀԱԼ-ը վերադարձրել է ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող երկու պատանդի աճյուն. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ի զինվորականներին հաջողվել է վերադարձնել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող երկու պատանդի աճյուն: Իսրայելական բանակի տվյալով՝ մարմինները հայտնաբերվել են Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում:   Հայտնի է, որ ներկայումս ՀԱՄԱՍ-ի մոտ պահվում է առնվազն 56 պատանդ, որոնցից 20-ը, ենթադրաբար, ողջ են։   Օրերս ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը Վաշինգտոնի միջնորդությամբ փոխանակել էին հրադադարի պայմանները:…

Read More