ԵՄ-ն հանդես է գալիս Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ անցման օգտին, որը պետք է իրականացնեն հենց վենեսուելացիները. Կայա Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել հարգել Վենեսուելայի ինքնիշխանությունը և աջակցել է երկրում ժողովրդավարության խաղաղ անցմանը` ԱՄՆ-ի կողմից Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։ Այդ մասին հայտնում է DW-ն՝ ներկայացնելով Եվրամիության պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում: Ըստ պարբերականի, հայտարարությունից հետևում է, որ Եվրամիության տեսանկյունից «Նիկոլաս Մադուրոն չունի ժողովրդավարական ճանապարհով ընտրված…

Read More

Թրամփը հնարավոր է համարում ռազմական գործողությունը Կոլումբիայում, բայց ոչ՝ Կուբայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այդ հանրապետությունը «ղեկավարում է հիվանդ մարդ, որին դուր է գալիս կոկաին արտադրել և այն վաճառել Միացյալ Նահանգներում»։ Եթե Թրամփը չի բացառել ռազմական գործողությունը Կոլումբիայում, ապա Կուբայի հարցում, ըստ ԱՄՆ ղեկավարի, դրա անհրաժեշտությունը չի լինի: «Ես չեմ…

Read More

Դանիան և Գրենլանդիան կրկին քննադատել են Թրամփին` սպառնալիքների համար

Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների ղեկավարները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները կղզու վերաբերյալ, որոնք արվել են Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողության քննարկումների ֆոնին` տեղեկացնում է Reuters-ը։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նշել է, որ Դանիան և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի անդամ են և պաշտպանված են դաշինքի անվտանգության երաշխիքներով։ Դանիան արդեն իսկ ունի պաշտպանական համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որը…

Read More

Ռուբիոն կստանձնի Վենեսուելայի կառավարումը․ Bloomberg

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստանձնելու է գլխավոր վարչական դերը Վենեսուելայի կառավարման գործում` գրել է Bloomberg-ը։   Նշվում է, որ Թրամփի թիմը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերի և պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ համատեղ, այս պահին մշակում է Վենեսուելայի կառավարման կառուցվածքը։   Վենեսուելայի Գերագույն դատարանը նախօրեին երկրի նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել…

Read More

Վենեսուելայի նախագահին տեղափոխել են Նյու Յորք

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, տեղափոխվել են Նյու Յորք` հաղորդել է CNN-ը։   Հունվարի 3-ի երեկոյան ՀԴԲ ինքնաթիռը նրանց տեղափոխել է Նյու Յորք նահանգում գտնվող Ստյուարտ ավիաբազա։ Այնտեղից Մադուրոյին և նրա կնոջն ուղղաթիռով տեղափոխել են Մանհեթեն՝ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) կենտրոնակայան, որտեղ վերցվել են նրանց կենսաչափական տվյալները։   Դրանից հետո…

Read More

Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյայի։ Ավելի վաղ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել են պետական ծառայողներ, զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում…

Read More