Ուկրաինան պետք է դառնա բուֆերային գոտի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև. Օրբան

Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ին մոտենալ իր սահմաններին, ժամանակն է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունի դա՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ ռուսները միշտ պատերազմով կարձագանքեն Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի զորքերի տեղակայմանը: Օրբանն ընդգծել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի և նրանց սահմանների միջև միշտ պետք է լինի ինչ-որ բուֆերային…

Read More

Վենեսուելայի իշխանությունները 2025 թվականի դեկտեմբերից ի վեր բանտերից ազատել են 626 մարդու. Ռոդրիգես

Վենեսուելայի իշխանությունները 2025 թվականի դեկտեմբերից ի վեր բանտերից ազատել են 626 մարդու՝ հայտնել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։   Նրա խոսքով՝ այդ գործընթացը սկսվել է Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ՝ հասարակության շրջանում երկխոսության և համակեցության պայմաններ ստեղծելու նպատակով։ Ռոդրիգեսը կոչ է արել չդիտարկել այդ քայլը որպես կառավարության թուլության նշան։   Հիշեցնենք՝ հունվարի 3-ին Միացյալ Նահանգները գործողություն…

Read More

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավումը. Լոնդոնում ՌԴ դեսպան

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները ևս մասնակցել են ռուսական նավթային լցանավերի առգրավումը: Դիվանագետն այդ գործողությունը բնութագրել է որպես «խուլիգանության ծայրահեղ վտանգավոր դրսևորում»։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։ Կելինը հստակեցրել է, որ լցանավերից մեկի ձերբակալությունը ֆրանսիական իշխանությունների կողմից իրականացվել է բրիտանական հետախուզական նավերի մասնակցությամբ: Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմածովային…

Read More

Դանիայի վարչապետն այցելել է Գրենլանդիա, հանդիպել կղզու վարչապետի և բնակիչների հետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը այցելել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ, հանդիպել կղզու վարչապետի և բնակիչների հետ: Նա ընդգծել է Դանիայի Թագավորության համախմբվածության և համատեղ քաղաքական ապագայի կարևորությունը։   «Գրենլանդիայում եմ՝ ցույց տալու Կոպենհագենի աջակցությունը կղզու ժողովրդին: Շատ բարդ ժամանակներում ենք ապրում»,- ասել է Ֆրեդերիկսենը: Դանիայի վարչապետը հավելել է, որ սերտորեն գործակցում են Գրենլանդիայի իշխանությունների հետ և…

Read More

Դեսպան Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան (BYU), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի նախագահ Շեյն Ռիզի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես ուսանողների փոխանակման ծրագրերի, կրթական և ակադեմիական նախաձեռնությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջհամալսարանական կապերի խորացման հնարավորությունները։ Այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը…

Read More

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Կիևին. հայտնի է զոհերի և վիրավորների մասին

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Կիևին։ Հայտնի է զոհերի և վիրավորների մասին: Վնասվել են բնակելի շենքեր, ծննդատուն և այլ օբյեկտներ, հրդեհներ են բռնկվել:   Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ձախ ափին ջրամատակարարման խափանումներ կան։ Կիևում 6000 տուն կրկին մնացել է առանց ջեռուցման, մինչդեռ ջերմաստիճանը հասնում է -8-ի։ Քաղաքապետը կոչ է արել բնակիչներին՝ հնարավորության…

Read More

Բուլղարիայի առաջին կին նախագահը ստանձնել է պաշտոնը

Բուլղարիայի նախագահի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կին է զբաղեցրել։ Իլյանա Յոտովան պաշտոնապես ստանձնել է պաշտոնը՝ փոխարինելով Ռումեն Ռադևին: 61-ամյա Յոտովան Բուլղարիայի 33-րդ նախագահն է։ Նախկինում նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: Նոր պաշտոնում նա պետք է որոշի խորհրդարանի արտահերթ ընտրությանը օրը խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցելուց հետո։ Այս ընտրությունը վերջին հինգ տարվա ընթացքում արդեն 8-րդն են…

Read More

Փետրվարին ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան ու Ադրբեջան․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը հարգելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։   Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն  իր կողմից կանգնեցված ութ պատերազմներից մեկն է: Հիմա տիրում են բարգավաճում…

Read More

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում տնտեսական ճնշում գործադրել Եվրոպայի վրա

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ անցած տարի ձեռք բերված համաձայնագիրը: Ըստ փաստաթղթի՝ Միացյալ Նահանգներ եվրոպական մատակարարումների համար կգործեն ընդամենը 15%-ի մաքսատուրքեր՝ ԱՄՆ-ից ներմուծման վրա զրոյական մաքսատուրքերի դիմաց: Որոշում է կայացվել համաձայնագիրը վավերացնել: Մինչդեռ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը անժամկետ սառեցնում է՝…

Read More

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները. ԱՄԷ ԱԳՆ

Աբու Դաբիում բանակցությունները սկսվել են, հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանը՝ նշվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Բանակցությունները կտևեն երկու օր՝ հունվարի 23-ին և 24-ին, մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Սպիտակ տունը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ ամերիկյան կողմը կներկայացնեն նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, Դոնալդ…

Read More