Օրբանը 16 տարվա ընթացքում առաջին անգամ իշխանությունը կորցնելու իրական սպառնալիքի առաջ է կանգնած

Հունգարիան ապրիլի 12-ին պատրաստվում է խորհրդարանի ընտրությանը։ Median-ի վերջերս անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը մեծացրել է իր առավելությունը վարչապետ Օրբանի «Ֆիդեսի» նկատմամբ։ Վիկտոր Օրբանը 16 տարի ղեկավարում է երկիրը, ինչպես նաև «Ֆիդես» ազգայնական կուսակցությունը։ Նրան մեղադրում են ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելու համար։ Այժմ Օրբանը հակադրվում է Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությանը: Մադյարը…

Read More

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի վրա

Telegram ալիքների հաղորդմամբ՝ փետրվարի 25-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի հատուկ նշանակության գործողությունների ուժերը հարվածել են Ղրիմին։ Հարվածի հետևանքով ոչնչացվել է ռուսական Панцирь С-1 զենիթահրթիռային և թնդանոթային համակարգը, լուրջ վնաս է հասցվել նաև С-400 Триумф զենիթահրթիռային համակարգին։ Ըստ տեղեկությունների, հարվածը տեղի է ունեցել Սոֆիևկա գյուղի մոտակայքում՝ Սիմֆերոպոլի և Գվարդեյսկոյե գյուղի միջև: Գիշերն այդտեղ լսվել են ուժեղ…

Read More

Գերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Փետրվարի 27-ին Գերմանիայում սկսվում է երկօրյա գործադուլ, որն, ինչպես սպասվում է, կաթվածահար կանի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կառաջացնի քաոս փոխադրումների համակարգում՝ ազդելով միլիոնավոր ուղևորների վրա։ Տրանսպորտի ոլորտի աշխատողները 48-ժամյա գործադուլի մասին հայտարարել են՝ աշխատավարձերի և աշխատանքային պայմանների վերաբերյալ բանակցությունների դադարեցման ֆոնին։ Գործադուլը կազդի քաղաքային ավտոբուսների, տրամվայների և մետրոյի գնացքների երթևեկության վրա Գերմանիայի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝…

Read More

Թրամփը նշել է իր հաջողությունները դեղերի գների իջեցման հարցում

ԱՄՆ Կոնգրեսին հղած ուղերձում ԱՄՆ նախագահը հպարտությամբ հայտարարել է դեղերի գների իջեցման ուղղությամբ իր աշխատանքի մասին։ «Ես նաև վերացրել եմ դեղատոմսով դեղերի խիստ ուռճացված արժեքը, ինչը նախկինում երբեք չի արվել»,- ասել Է Թրամփը: Նրա խոսքով՝ նախկին նախագահները փորձել են դա անել, բայց չի հաջողվել: ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև առողջապահության ոլորտում իր ծրագրի մասին: «Ես…

Read More

«Ուկրէներգոն» արձագանքել է Ֆիցոյի՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու հայտարարությանը

Սլովակիան դադարեցնում է Ուկրաինային արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ նշելով, որ որոշումը Բրատիսլավայի պատասխանն է Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցմանը։   Ֆիցոն ընդգծել է՝ նույնիսկ եթե Ուկրաինան Սլովակիայից օգնություն խնդրի էներգետիկ ցանցի կայունացման հարցում, այն չի ստանա։   Սլովակիայի վարչապետի հայտարարություններին ի պատասխան՝ «Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերությունը…

Read More

Լուվրի տնօրենը ազատվել է պաշտոնից «Դարի կողոպուտից» հետո

Փարիզի Լուվրի տնօրեն Լորենս ըե Կարն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ հայտնի թանգարանում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից չորս ամիս անց։ Ելիսեյան պալատը փետրվարի 24-ին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է նրա դիմումը։ «Աշխարհի խոշորագույն թանգարանին այժմ անհրաժեշտ են նոր, հզոր ազդակներ՝ անվտանգության և արդիականացման կարևոր նախագծեր իրականացնելու համար»,- ասվում է հայտարարության…

Read More

Հայաստանը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ անում հավատարիմ մնալ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին․ Հովհաննիսյան

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ապահով կրթությունը հանուն երեխաների հավաքագրման և զինված հակամարտություններում օգտագործման կանխարգելման» թեմայով ՄԱԿ անվտանգության խորհրդի «Արիա» ձևաչափով կայացած հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։   Իր խոսքում, դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է երեխաների դեմ բռնության…

Read More

Վենսի` ՀՀ պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ. դեսպան Մկրտչյան

Փետրվարի 24-ին ԱՄՆ Առևտրի պալատը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ, «Հայաստան» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են մի շարք ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։   Բացման խոսքով հանդես են եկել Առևտրի պալատի ավագ փոխնախագահ Քուշ Չոքսին և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։   Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել…

Read More

ԵՄ-ն շուտով կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը. ֆոն դեր Լայեն

Մենք շուտով կընդունենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեր 20-րդ փաթեթը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մեր պատժամիջոցները կշարունակեն սպառել Ռուսաստանի եկամուտները և թուլացնել նրա ռազմական մեքենան»,- նշել է պաշտոնյան Կիև այցի ժամանակ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն Ուկրաինային 920 մլն եվրոյի էներգետիկ օգնության փաթեթ է պատրաստում հաջորդ ձմռանը: «Քանի դեռ մենք օգնում ենք Ուկրաինային այս…

Read More

Կիևի միջուկային նկրտումների վկայությունները շատ են. Զախարովա

Ռուսաստանը կոշտ հակահարված կտա, եթե Կիևին օգնեն միջուկային զենք ձեռք բերել՝ հայտարարել է Մարիա Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ նման գործողությունները կդիտարկվեն որպես երկրի անվտանգության համար ուղղակի սպառնալիք ստեղծելու փորձ: ️ Նրա խոսքով՝ Կիևի միջուկային նկրտումների վկայությունները շատ են, իսկ Լոնդոնում և Փարիզում քննարկված՝ Կիևին օգնելու ծրագրերն անընդունելի են և կարող են…

Read More