9 ամսում ոչ սթափ վարելու 16 297 արձանագրություն է կազմվել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16297 արձանագրություն, ինչն անացած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1251-ով։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Read More

Եգիպտոսի տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարը կայցելի Հայաստան․ դեսպան Սարգսյանը հանդիպել է Մանալ Ավադի հետ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Հանդիպմանը քննարկվել են նախարարի գլխավորած պատվիրակության՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP 17) մասնակցության հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել…

Read More
Ասպինձայում մեկնարկել են «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ խաղերը

Ասպինձայում մեկնարկել են «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ խաղերը

Ասպինձայի մունիցիպալիտետում մեկնարկել են Վրաստանի «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի շրջանակում անցկացվող մունիցիպալ խաղերը։ Հոկտեմբերի 3-ին Ասպինձայում անցկացվել է մունիցիպալ խաղերի առաջին մրցաձևը՝ կրոսավազքը։ Մրցումներին մասնակցել են Ասպինձայի, Տոլոշիի, Նաքալաքևիի, Խիզաբավրայի, Դամալայի, Օշորայի, Օթայի և Ռուսթավիի հանրային դպրոցների աղջիկների և տղաների թիմերը։ Մրցումների արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ թիմերը. Տղաների մրցապայքարում՝ I տեղ՝ Օշորայի հանրային դպրոց,…

Read More
Ախալքալաքում համերգ է անցկացվել՝ նվիրված Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին

Ախալքալաքում համերգ է անցկացվել՝ նվիրված Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետեր Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը ներկա են գտնվել Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին նվիրված տոնական համերգին։ Միջոցառումը տեղի է ունեցել Ախալքալաքի «Մշակույթի տանը»։ Ելույթ ունենալով հանդիսատեսի առջև՝ միտրոպոլիտ Նիկոլոզը շնորհավորել է Վրաստանին քրիստոնեացման 1700-ամյակի կապակցությամբ։ Նա խոսել է Ջավախքի՝ որպես քրիստոնեության կարևոր…

Read More
Ախալցխայում պարգևատրվել են 39 դպրոցի վաստակավոր մանկավարժներ

Ախալցխայում պարգևատրվել են 39 դպրոցի վաստակավոր մանկավարժներ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը և շնորհավորել մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մանկավարժների հետ հանդիպման ընթացքում Վարլամ Ծիկլաուրին շնորհակալություն է հայտնել նրանց՝ մասնագիտությանը նվիրվածության, երկարամյա աշխատանքի և երիտասարդ սերունդների կրթության ու դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։ Մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել և հաջողություններ են մաղթել նաև Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նորանշանակ մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Մասնավորապես,…

Read More

Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Հունաստանի և Նորվեգիայի դեսպանների հետ

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ծանոթացման հանդիպում է ունեցել Վրաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սոտիրիա Թեոհարիդիսի հետ։ Այս մասին հայտնել է Արտաքին գործերի նախարարությունը։ Նրանց խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հունաստանի միջև համագործակցության արդիական հարցերը և հեռանկարները։ «Շեշտադրվել են երկու երկրների միջև պատմական և միջմարդկային կապերը, որոնք էապես որոշում…

Read More

Միրզոյանը Փեզեշքիանին է ներկայացրել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը: Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին:…

Read More

ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին

Սեպտեմբերի 28-30-ը Եվրոպոլի կենտրոնակայանում կայացել է Եվրոպայի ոստիկանության ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Եվրոպոլում ՆԳՆ ներկայացուցիչ Արա Ֆիդանյանը։ Համաժողովի նպատակն էր անվտանգության սպառնալիքների դիմակայումը և իրավապահ համակարգերի միջև միջազգային համագործակցության ընդլայնումը։ Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող կիբեռհանցագործությունների,…

Read More

Բրազիլում կկայանա նախագահի ընտրության երկրորդ փուլ

Բրազիլացի սենատոր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից Ֆլավիու Բոլսոնարուն և գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հոկտեմբերի 25-ին կմրցեն Բրազիլում նախագահի ընտրության երկրորդ փուլում։ Երկուսն էլ մեծամասնություն չեն ստացել առաջին փուլում, որը տեղի է ունեցել կիրակի։ Բոլսոնարուն ասել է, որ «շատ ուրախ է առաջին փուլում իր հաղթանակով և երկրորդ փուլ անցնելով»։ Մինչդեռ գործող…

Read More

ԱՄՆ-ն ռմբակոծիչները դուրս է բերել Մեծ Բրիտանիայի ռազմաբազայից

Բրիտանական Ֆեյրֆորդ ռազմաբազայում տեղի ունեցած կասկածելի միջադեպից մեկ շաբաթ անց ԱՄՆ-ն դուրս է բերել այնտեղ տեղակայված մարտական ինքնաթիռները: Կիրակի՝ հոկտեմբերի 4-ին, Պենտագոնը հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ Ֆեյրֆորդի թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղակայված բոլոր B-1 ռմբակոծիչները, որոնք օգտագործվել են Իրանի դեմ հարվածներում, վերադարձել են ամերիկյան բազաներ։ Սեպտեմբերի 27-ին բրիտանական բազայի տարածքում հայտնաբերվել էր երեք սպիտակ…

Read More

Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների առողջության և բարեկեցության, նրանց զարգացման ու պաշտպանության, ինչպես նաև ընտանիքների առողջապահական աջակցության ուղղություններով իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ «Երեխաների առողջության և բարեկեցության ապահովումը մեր քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ երկարամյա և…

Read More

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից: Հոկտեմբերի 5-ին նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները…

Read More

Ընթանում է Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված կազմով

Թեհրանում ընթանում է Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թեհրանում մեկնարկել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի պաշտոնական հանդիպումները: Կայացել էր Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:

Read More