Թբիլիսիում կայացավ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի ավանդական մրցանակաբաշխությունը

Թբիլիսիում կայացավ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի ավանդական մրցանակաբաշխությունը
Հունվարի 21-ին Թբիլիսիի Քաղաքային խորհրդի սրահում կայացավ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի ավանդական մրցանակաբաշխությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Զուրաբ Աբաշիձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց մեծ արվեստագետի համաշխարհային մշակութային ժառանգությունը, որը կոչված է գեղագիտության լեզվով ժողովուրդներին և մասնավորապես` հայ ու վրաց, միմյանց կապելու բարի գործին։
ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավարությանը` ամենամյա միջոցառումը հյուրընկալելու համար, ինչպես նաև մյուս կազմակերպիչներին` Վիրահայերի միություն հասարակական կազմակերպությանը և վերջինիս ղեկավար Մարի Առաքելովային: