ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել են Վրաստան։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ՀՀ վարչապետին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը։ Կկայանա նաև Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը, որի շրջանակներում կստորագրվի երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արձանագրությունը։
Բացի այդ, նախատեսված է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը», — ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
