Կայացավ «Գանձա» գրքի երկրորդ հատորի շնորհանդեսը՝ նվիրված Վահան Տերյանի ծննդավայրի պատմությանը

Կայացավ «Գանձա» գրքի երկրորդ հատորի շնորհանդեսը՝ նվիրված Վահան Տերյանի ծննդավայրի պատմությանը

Հուլիսի 8-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Գանձա գյուղի ու գանձացիների մասին պատմող «Գանձա» գրքի 2-րդ հատորի շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ գրքի հեղինակը գանձացի մտավորական, նկարիչ և մանկավարժ Վաղինակ Ղազարյանն է:

Ելույթ ունեցան «Ջավախք» հբհկ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Գրքի խմբագիր, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, Գրականագետ Սամվել Մուրադյանը, մանկավարժ Հասմիկ Հարությունյանը և հարգված մտավորական Սարիբեկ Հակոբյանը: Ընթեցվեց մաթեմատիկոս, բանաստեղծ Սարգիս Գալոյանի ելույթը, ով հարգելի պատճառով բացակայում էր միջոցառումից:

Հատկապես հուզիչ էր երկարամյա և բազմավաստակ, գանձացիների սիրելի բժշկուհու՝ Հասմիկ Խոդիկյանի խոսքը: Բանախոսները բարձր գնահատեցին Վաղինակ Ղազարյանի կատարած տիտանական աշխատանքը, ում հաջողվել է հանրայնացնել մեծն Վահան Տերյանի գյուղի և համագյուղացիների արժանապատիվ պատմությունը:

Վերջում շնորհակալական խոսքով և բռնած գործի շարունակականության խոստմամբ հանդես եկավ Վաղինակ Ղազարյանը:
Գանձացիների համար շատ հարմար առիթ էր մտերմիկ միջավայրում շփվելու համար: