Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուր, հայտարարել է կառավարության աշխատակազմը։
Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կհանդիպի Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարատնամի, վարչապետ Լոուրենս Վոնգի և Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Սիա Կիան Պենգի հետ։
Նախատեսվում է նաև հանդիպում ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունների հետ, որի հիմնական թեման կլինի Վրաստանի ներդրումային հնարավորությունները։
Վարչապետը Սինգապուր է մեկնել փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ։
