Անվճար առողջապահական հետազոտություններ՝ Ադիգենիի բնակիչների համար

Անվճար առողջապահական հետազոտություններ՝ Ադիգենիի բնակիչների համար

Ադիգենիի քաղաքապետարանի, Ա(Ա)ԻՊ Ադիգենիի հանրային առողջության կենտրոնի և Լ. Սակվարելիձեի անվան Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի աջակցությամբ Ադիգենի ավանում մեկնարկել է անվճար սկրինինգային արշավ՝ «Հիվանդությունների վաղ հայտնաբերում և սկրինինգ» պետական ծրագրի շրջանակում։

Արշավի նպատակն է նպաստել հիվանդությունների վաղ ախտորոշմանը, բնակչության առողջության պահպանմանը և կանխարգելիչ բժշկության զարգացմանը։

Ծրագրի շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար անցնելու հետևյալ հետազոտությունները.

  • 40-70 տարեկան կանանց համար՝ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգ (մամոգրաֆիա և ուլտրաձայնային հետազոտություն),
  • 25-60 տարեկան կանանց համար՝ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ։

Բացի այդ, իրականացվում են նաև արյան ճնշման չափում, ինչպես նաև B և C հեպատիտների և ՄԻԱՎ վարակի անվճար ինտեգրված սկրինինգային հետազոտություններ։

Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն հիվանդությունների վաղ հայտնաբերման, ժամանակին բուժման և բնակչության առողջության պահպանման գործում՝ խթանելով կանխարգելիչ բժշկական ծառայությունների հասանելիությունը։