Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում ակտիվորեն ընթանում են գյուղամիջյան ճանապարհների բետոնապատման աշխատանքները։
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության և ենթակառուցվածքների ծառայությունների ներկայացուցիչները՝ գնահատելով իրականացվող աշխատանքների ընթացքն ու որակը։
Նախագծի շրջանակում փուլ առ փուլ բարեկարգվում են գյուղամիջյան ճանապարհները՝ նպատակ ունենալով բարելավել ճանապարհային ենթակառուցվածքները և ապահովել բնակիչների համար առավել անվտանգ ու հարմարավետ տեղաշարժի պայմաններ։
Ճանապարհների բարեկարգումը կնպաստի նաև գյուղի ընդհանուր ենթակառուցվածքների զարգացմանը և բնակիչների առօրյա պայմանների բարելավմանը։
