Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում ընթանում են արարողությունների տան վերանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է տեղական բյուջեի ֆինանսավորմամբ, իսկ նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 55 495 լարի։
Վերանորոգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանը և ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարեկարգել արարողությունների տան ենթակառուցվածքը՝ ստեղծելով բնակիչների համար ավելի հարմարավետ և բարեկարգ միջավայր։ Վերանորոգված տարածքը հնարավորություն կտա ապահովել շենքի առավել արդյունավետ և ֆունկցիոնալ օգտագործումը՝ ծառայելով համայնքի բնակիչների կարիքներին։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել ենթակառուցվածքային ծրագրեր՝ նպատակ ունենալով բարելավել բնակավայրերի պայմանները և բնակչության համար ստեղծել ավելի հարմարավետ ու անհրաժեշտ միջավայր։
