Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Լյուքսեմբուրգ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի խորհրդարանի նախագահի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի անձնական և ընդլայնված հանդիպումներ:
Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են՝ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին և խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Մատիկաշվիլին:
Շալվա Պապուաշվիլին Լյուքսեմբուրգ կժամանի Բելգիայից, որտեղ նա այցելել էր երեկ:
