ԱՄՆ սենատորների մի խումբ կոչ է արել Թրամփին հրաժարվել դիզելային վառելիքի գործարքից

ԱՄՆ սենատորների մի խումբ կոչ է արել Թրամփին հրաժարվել դիզելային վառելիքի գործարքից


ԱՄՆ սենատորների մի խումբ նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան հրաժարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզելային վառելիքի գործարքից։

«Կոնգրեսը և ամերիկյան ժողովուրդն աջակցում են Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը, որը 4,5 տարվա ընթացքում հարյուր հազարավոր կյանքեր է խլել, սակայն խաղաղությունը պետք է կնքվի «արդար պայմաններով»,- դեմոկրատ Ռիչարդ Բլումենթալը գրել է իր X միկրոբլոգում։

Վեց դեմոկրատ և վեց հանրապետական սենատորներ են ստորագրել միջնորդագիրն ու դրա պատճեններն ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին։

Ըստ ստորագրողների՝ ռուսական դիզելային վառելիքի արտահանման հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը «Պուտինին կտրամադրի լրացուցիչ միջոցներ՝ իր ռազմական մեքենան ֆինանսավորելու համար և թույլ կտա Ռուսաստանին շարունակել դաժան հարձակումներն ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա»։ «Այս գործարքը նվեր է մեր հակառակորդին և դավաճանություն մեր դաշնակիցների նկատմամբ. այն պետք է չեղյալ հայտարարվի»,- հայտարարել են սենատորները։

Նամակը ստորագրած սենատորները նաև կարծում են, որ վառելիքի բարձր գներից տառապող ամերիկյան ընտանիքները դժվար թե իրավիճակի բարելավում զգան՝ համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մուտքի հետ կապված: Հետևաբար նրանք կոչ են անում Թրամփին ուժեղացնել տնտեսական ճնշումը «Ռուսաստանի և նրանց վրա, ովքեր մեծ դեր են խաղում պատերազմը շարունակելու հարցում, մասնավորապես՝ Չինաստանի վրա»։