Վրաստանի մունիցիպալիտետներիի զարգացման հիմնադրամը Խերթվիսի բերդի վերականգնման և շրջակա տարածքի բարելավման ծրագիր է մշակել: Այնտեղ նախատեսվում է կառուցել զբոսաշրջիկների համար նախատեսված ենթակառուցվածքներ: Պետական գնումների գործակալության վեբ կայքում արդեն հայտարարված է մրցույթ:
Վրաստանի մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի պահանջներով, ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեն հետեւյալ գործողությունները.
1-Բերդ-ամրոցի մոտակայքում, Ասպինձա-Վարձիայի ավտոճանապարհին պետք է կառուցել մարդատար ավտոբուսների եւ մեքենաների կանգառներ: Տվյալ տարածքում նաև նախատեսվում է կանաչ միջավայր ստեղծել:
2-Բարելավվել ճանապարհը, ավտոկանգառից մինչև դարպասի մուտք: Նախատեսված է նաև տարբեր հատվածներում բետոն և բնական քարակտորներով ճանապարհը կառուցել:
3-Նախատեսված է Խերթվիսիի բերդ-ամրոցի յուրահատուկ դարպասի վերականգնման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաեւ իրականացնել մոտակա տարածքի վերականգնողական աշխատանքները:
Ծրագրի համար նախատեսված է մոտ 1 770 000 լարի:
Վրաստանի մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի տվյալներով, այս ծրագիրը նախատեսվում է սկսել 2017 թվի մայիս ամսին և ավարտել 2018թ. մարտ ամսին:
Խերթվիս բերդ-ամրոցը գտնվում է Ասպինձա-Վարձիաի ճանապարհին, ծովի մակերեսից 1 125 մ բարձրության վրա: