Չինաստանի հարավում China Eastern ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառ կարող է լինել շարժիչի խափանումը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով չինական Aerospace Knowledge ամսագրի ավիացիայի մասնագետ Վան Յանգանին։
«Մենք առայժմ տվյալներ չունենք օդաչուների և ավիադիսպետչերների միջև բանակցությունների վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, բարձրության վրա շարժիչի խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով օդաչուները կորցրել են ինքնաթիռի կառավարումը»,- ասել է փորձագետը։
Միաժամանակ նա նշել է, որ ավիավթարի պատճառների մասին եզրակացություններ անելը դեռ վաղ է։ Յանգանի խոսքով՝ պետք է սպասել սև արկղերի վերծանմանը։
Ինքնաթիռում եղել է 132 մարդ՝ 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։