Սույն թվականի մարտի 20-ից 31-ը Ախալցխայի հոգեւոր տեսչությունը օգնություն տրամադրեց մեկ տասնյակից ավել կարիքավոր ընտանիքի: Ներկայացնում ենք կարիքավոր ընտանիքների մի մասին ում հոգեւոր տեսչությունը օգնություն է տրամադրել:
Հոգեւոր տեսչության ներկայացուցիչները մարտի 20-ից սկսած այցելում էին տարբեր կարիքավոր ընտանիքների: Տեսչության ներկայացուցիչները մարտի 20-ին այցելեցին ք․Ախալցխայի փ․Ջաղելի 12 հասցեում ապրող Նինո Սարալիձեի ընտանիքին։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է անապահով վիճակում։ Երկու անչափահաս աղջիկների հայրը՝ նշեց, որ չի կարողանում հոգալ ընտանիքի նվազագույն կարիքները, տան վարձը վճարել, քանի որ անաշխատունակ է և 2-րդ կարգի հաշմանդամ։
Հոգևոր Տեսչությունը այցելեց նաեւ ք․Ախալցխայի փ․Կազբեգի 75 հասցեում ապրող Յանուկովա Ասյաին։ Տիկին Ասյան ապրում է միայնակ և գոյատևում թոշակի գումարով։
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունն այս ընտանիքին տրամադրեց սննդամթերք։
Մարտի 21-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ Հոգշ․ Հայր Հակոբ աբեղա Սահակյան այցելեց ք․ Ախալցխայի փ․ Գոգեբաշվիլի 28 հասցեում ապրող Խանիկյան Լիդաի ընտանիքին։ Տիկին Լիդան ապրում է որդու հետ, որը ունի առողջական լուրջ խնդիրներ, գտնվում է թոշակառու մոր խնամքի տակ։ Հոգևոր Տեսչությունը հաշվի առնելով այս ընտանիքի իրավիճակը նրանց տրամադրեց սննդամթերք։
Հոգևոր Տեսչությունն այցելեց նաեւ Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում բնակվող Հովոյանների ընտանիքին։ Յոթ հոգուց բաղկացած ընտանիքի հայրը չունի մշտական աշխատանք։ Հոգևոր Տեսչությունն սննդամթերք տրամադրեց դրա կարիքն անչափ զգացող Հովոյանների ընտանիքին։
Աստվածադիր ծառայասիրության կոչմանը հավատարիմ՝ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, մարտի 24-ին հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ սննդամթերք տրամադրեց ք․ Վալե փ․ Բառաթաշվիլի 12 հասցեում ապրող Ասպանիձե Նանիի ընտանիքին։ Տիկին Նանին երկար տարիներ է ինչ զրկված է տեսողությունից, 2-րդ կարգի հաշմանդամ է, ապրում է եղբոր հետ։ Իրենց կարիքները փորձում են հոգալ հաշմանդամության նպաստի գումարով։ Այս ընտանիքն ընդգրկված է Կույրերի կազմակերպության մեջ։
Աստծո տան հանդեպ սիրո նախանձախնդիր ոգու դրսևորումներն են այն սոցիալական ծրագրերը, որ իրականացնում է Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը։ Մարտի 25-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք․Վալե փ․ Մաճառաշվիլի 28 հասցեում բնակվող Բաղչոյան Ամալյաին։ 75-ամյա տիկին Ամալյան երկար տարիներ է ինչ զրկված է տեսողությունից, ապրում է միայնակ։ Տիկին Ամալյան ընդգրկված է Կույրերի կազմակերպության մեջ։ Հոգևոր Տեսչությունն սննդամթերք տրամադրեց տվյալ ընտանիքին։