Արցախի առաջնագծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը լարված է՝ մարման որոշակի միտումով

Արցախի առաջնագծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը լարված է՝ մարման որոշակի միտումով

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ը, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը:

Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ: