Վրաստանում պահվող Pfizer/BioNTech կորոնավիրուսային պատվաստանյութի պաշարների ժամկետը սպառվել է մարտի 31-ին։
Այս մասին այսօր հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Այսօրվանից քաղաքացիներն այլևս չեն կարող գրանցել Pfizer/BioNTech պատվաստանյութի համար Առողջապահության նախարարության կայքում։ Ներկայումս հասանելի են միայն չինական Sinovac և Sinopharm ընկերությունների դեղերը։