ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դժվար թե Ուկրաինային առաջարկեն անվտանգության երաշխիքներ, որոնք նախկինում պահանջում էր Կիևը՝ հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրները։
Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դիտարկում են Ուկրաինային անվտանգության այլընտրանքային երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե Կիևը մերժի դաշինքին անդամակցելու իր դիմումը՝ որպես զիջում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում։
CNN-ի աղբյուրները, այնուամենայնիվ, կասկածել են, որ, ի վերջո, ԱՄՆ-ի աջակցության մակարդակը հնարավորություն կտա ապահովել Կիևի անվտանգությունը:
Այս շաբաթ Ստամբուլում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում ուկրաինացի բանագնացները ենթադրել են, որ Ուկրաինան, հնարավոր է, պատրաստ լինի ստանձնել չեզոքության պարտավորությունները: Միևնույն ժամանակ նրանք ցանկանում են, որ արևմտյան երկրները, ներառյալ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, վավերացված պայմանագրերի միջոցով երաշխավորեն, որ կպաշտպանեն Ուկրաինային՝ ապագայում Ռուսաստանի ենթադրյալ կրկնակի ներխուժման դեպքում:
Ըստ CNN-ի, նման համաձայնագիրը կարտացոլի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, որում ասվում է, որ դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլոր անդամների վրա: Ռուսական ռազմական գործողությունների գլխավոր խթանը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը խոչընդոտելն է, հետևաբար պարզ չէ՝ արդյոք Մոսկվան կընդունի՞ հավաքական անվտանգության մասին նման համաձայնագիրը:
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիծյանը Հյուսիսատլանտյան դաշինքը անվանել էր սառը պատերազմի արդյունք և եզրակացրել, որ «ՆԱՏՕ-ն պետք է լուծարվեր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»: