ՆԱՏՕ-ն չի ճանաչում Հարավային Օսիայում «ընտրությունների» օրինականությունը

ՆԱՏՕ-ն չի ճանաչում Հարավային Օսիայում «ընտրությունների» օրինականությունը

 

ՆԱՏՕ-ն չի ճանաչում ապրիլի 10-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած այսպես կոչված նախագահական ընտրությունների օրինականությունը։

Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«ՆԱՏՕ-ն չի ճանաչում կիրակի օրը վրացական Հարավային Օսիայում տեղի ունեցած ընտրությունների օրինականությունը։ Դաշինքը շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- գրել է Կոլոմինան։