Թբիլիսիում 2022 թվականի առաջին եռամսյակում 4,2 տոկոսով աճել են անշարժ գույքի գները 21.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Թբիլիսի, Հասարակություն

Թբիլիսիում 2022 թվականի առաջին եռամսյակում 4,2 տոկոսով աճել են անշարժ գույքի գները
		21.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Թբիլիսի, Հասարակություն


 2022 թվականի առաջին եռամսյակում Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատությամբ 4,2 տոկոսով աճել Է: Այդ մասին ասված Է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ ապրիլի 21-ին հրապարակված վիճակագրական տվյալներում:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ 5,4 տոկոսով աճել են բնակարանների, 2 տոկոսով՝ սեփական տների գները: «Կանաչ կարկասով» բնակարանի 1 քառակուսի մետրի գինը հունվարին, փետրվարին եւ մարտին Թբիլիսում կազմել Է 3 077 լարի (հազար դոլարից ավելի), ինչը 127 լարիով (շուրջ 42 դոլարով) ավելի Է, քան նախորդ եռամսյակում:

«Սպիտակ կարկասով» բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքը կազմել Է 2 664 լարի (ավելի քան 879 դոլար), ինչը 64 լարիով (ավելի քան 21 դոլարով) ավելի Է, իսկ «սեւ կարակասով» բնակարանի 1 քառակուսի մետրի գինը կազմել Է 2 280 լարի (ավելի քան 752 դոլար), ինչը 70 լարիով (ավելի քան 23 դոլարով) ավելի Է, քան նախորդ եռամսյակում: «Սաքստատի» տվյալներով՝ բնակարաններն ամենից թանկ արժեն մայրաքաղաքի Մտածմինդայի, Վակեի եւ Կրծանիսի շրջաններում: Մտածմինդայում բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքը կազմում Է 4 458 լարի (ավելի քան 1,4 հազար դոլար), Վակեում՝ 3 690 լարի (ավելի քան 1,2 հազար դոլար), իսկ Կրծանիսում՝ 3 143 լարի (ավելի քան հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: